Թուրքիայի զինուժն Արարատ և Թոնդրակ լեռների տարածքում 7 քուրդ զինյալի է սպանել
ՄիջազգայինԹուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում, որտեղ հայտարարված է 15-օրյա «ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի», Արարատ և Թոնդրակ լեռների տարածքում թուրքական ռազմական ուժերի կողմից գործողություններ են իրականացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, այս մասին հայտարարություն է տարածել Աղրըի նահանգապետարանը:
Գործողությունների հետևանքով սպանվել է երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) 7 անդամ: Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում թուրքական զինուժի լայնածավալ գործողությունները շարունակվում են: