Ավտովթար Կոտայքի մարզում. Չայնիի ոլորաններում բախվել են Daewoo-ն ու BMW-ն. կա վիրավոր
ՀասարակությունԵրեկ՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են Երևանի բնակիչներ, 26-ամյա Նարեկ Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 59 TT 599 համարանիշի և 43-ամյա Աշոտ Խաչատրյանի վարած Daewoo մակնիշի 31 ՍՍ 613 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 31-ամյա Դիաննա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:
Շարունակությունը` այստեղ.