Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով Հիմա երազում ենք հաջորդ խոշոր մրցաշարի` աշխարհի առաջնության մասին. Վլադիմիր Սանոսյան ՌԴ-ն գիշերը ուկրաինական անօդաչուների թիրախում է եղել Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել է «Վալենսիային» Հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները․ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը՝ Վենսին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 9-ի համար


Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կնոջ սպանության համար

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի ամուսնուն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

1986թ. ծնված կնոջ մահվան մասին հաղորդումն ստացվել էր 2017 թվականի մարտի 3-ին. «Արմենիա» բժշկական կենտրոնից  ստացված ահազանգի համաձայն՝ Երևան քաղաքի Գ-1 թաղամասի տներից մեկից «Պոլիտրավմա, անգիտակից վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել նույն տան բնակչուհին՝ ծնված 1986թ։ Ստացած վնասվածքների հետևանքով տուժած կինն օրեր անց՝ մարտի 7-ին, մահացել էր բժշկական կենտրոնում՝ առանց գիտակցության գալու:

Ամուսինը հայտարարել էր, որ կինն ընկել է իրենց տան 2-րդ հարկի աստիճանահարթակից, որի հետևանքով էլ ստացել է նշված վնասվածքները։

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ երիտասարդ կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, մշակվել վարկածներ, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել նմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստը, հարցաքննվել մի շարք անձինք:

Դեպքի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատակենսաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն:

Արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 30-ամյա կինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն ստացել է ամուսնու կողմից կենսական օրգաններին բազմաթիվ հարվածներ ստանալու հետևանքով:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 30-ամյա կինը նշված տանն ապրել է ամուսնու հետ, և համատեղ կյանքի ընթացքում տարբեր կենցաղային հարցերի շուրջ ունեցել են վիճաբանություններ։ Դեպքի օրը ամուսինները կրկին վիճաբանել են, որի ընթացքում ամուսինը բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ, բութ կոշտ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա՝ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին: Այնուհետև, հաղթահարելով կնոջ դիմադրությունը՝ տան աստիճանավանդակի բարձրությունից գլխիվայր ցած է նետել դեպի տան նկուղային հարկ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կանՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով Հիմա երազում ենք հաջորդ խոշոր մրցաշարի` աշխարհի առաջնության մասին. Վլադիմիր Սանոսյան ՌԴ-ն գիշերը ուկրաինական անօդաչուների թիրախում է եղել Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել է «Վալենսիային» Հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները․ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը՝ Վենսին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 9-ի համար Երևանում և 7 մարզերում լույս չի լինիՄահացել է Արեգա ՊետրոսյանըՀրդեհ Քասախ գյուղումՀայաստանի միջազգային օդանավակայանները պատրաստվում են ուղևորահոսքի շեշտակի աճինԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԵրևանը դարձել է Սոչիի օդանավակայանի միջազգային ուղևորահոսքի առաջատարներից մեկըՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումԱհազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասինՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱրհեստական ​​բանականության պահակները հրաման են տալիս «Պատժել չի կարելի ներել» ֆիլմումԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունԵրեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (լուսանկարներ)Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտումՋուր հավաքեք. 23 ժամ ջուր չի լինի մի շարք հասցեներումՆորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի ենՍննդամթերքների գլոբալ կորուստները 2026թ. կարող են կազմել 540 մլրդ դոլար2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակըԿրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը ճաշկերույթի ժամանակ որսորդական հրացանից կրակոցներ է արձակելՃապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունՀովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԿոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Լևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը
Ամենադիտված