Ռուսաստանը պարտքի դիմաց ռուբլով վճարումներ կընդունի միայն Բելառուսից
ՄիջազգայինՌուսաստանը չի պլանավորում երկրի հանդեպ պարտքի դիմաց ռուբլով վճարումներ ընդունել այլ պետություններից, բացառությամբ Բելառուսի: Այդ մասին մայիսի 14-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի համաժողովի կուլիսներում լրագրողներին հայտնել Է ֆինանսների փոխնարար Սերգեյ Ստորչակը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
«Ոչ: Ոչ մի տեղ առեւտրում ռուսական ռուբլու այնքան ակտիվ օգտագործում չկա, որքան մեր գործընկերոջ հետ, ուստի դա տրամաբանական Է: Նրանք մեծ քանակությամբ ռուբլիներ են փաստակում, բնականաբար, փոխառուն արժութային ռիսկեր Է կրում: Խոսքը կապակցված վարկերի մասին Է, իսկ կապակցված վարկերը կողմնորոշված են ազգային արժույթի օգտագործմանը, տվյալ դեպքում՝ ռուբլու»,- ասել Է Ստորչակը: