Սահակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին
ՀասարակությունՎրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է մինչեւ նախագահական ընտրությունները, որոնք տեղի կունենան այս աշնանը, Վրաստան վերադառնալ: Այս մասին նա հայտնել է RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ կվերադառնամ նախքան աշնանը կայանալիք նախագահական ընտրությունները: Ինձ չեն կարող ձերբակալել, քանի որ մենք իրոք շատ հզոր աջակցություն ունենք»,- նշել է նա: