Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով


ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

Հասարակություն

Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից 28-ը մասնակցեց ԵԱՀԿ 2018թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Համաժողովի բացման նիստում իր ելույթում Աշոտ Հովակիմյանն անդրադարձավ ԵԱՀԿ տարածաշրջանում ընդհանուր անվտանգության իրավիճակի ձևավորման հիմնական գործոններին, այս առումով առանձնացնելով բաժանարար գծերի վերացման գործում առաջընթացի բացակայությունը, միջազգային բազմակողմ համագործակցության  շարունակական հետընթացը և ռազմական հավասարակշռության փոփոխության բացահայտ փորձերը:

Աշոտ Հովակիմյանն ընդգծեց, որ Ադրբեջանը, շարունակաբար խախտելով սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմը և վստահության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ պարտավորությունները, ուժի կիրառելով Լեռնային Ղարաբաղի դեմ և ռազմատենչ հռետորաբանությամբ ի ցույց է դնում իր կողմից խաղաղության հաստատման հանձնառության բացակայության մասին:

Աշոտ Հովակիմյանը մտահոգիչ համարեց ԵԱՀԿ նվազող ներկայությունն ու ներգրավվածությունը Հարավային Կովկասում` օրինակ բերելով Ադրբեջանի կողմից կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ: Այս համատեքստում նշվեց, որ Ադրբեջանը մերժում է այդ պայմանավորվածությունների իրականացումը, ավելին՝ փորձում է ընդլայնել լարվածության աշխարհագրական ընդգրկումը՝ սրելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմaնի նախիջևանյան հատվածում,  ուստի ամբողջական պատասխանատվություն է կրում հրադադարի ռեժիմի խախտումների և դրանց հետևանքների համար:

ԵԱՀԿ տարածաշրջանում Հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների, անվտանգության ու վստահության կառուցման հարցերին նվիրված նստաշրջանին ունեցած ելույթում Աշոտ Հովակիմյանը նշեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի հաջողության համար հակամարտության բոլոր կողմերի լիակատար ներգրավվածության կարևորությունը:

Աշոտ Հովակիմյանն ընդգծեց խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի հաջողության համար: ԱԳ նախարարի տեղակալն այս համատեքստում նշեց, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձևաչափի բնականոն աշխատանքը։

ՀՀ պատվիրակությունը ելույթով հանդես եկավ նաև սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության վերակառուցման միջոցներին նվիրված նիստին` մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանին ծանր սպառազինությունների փոխանցման դեպքերին, որոնք տեղի են ունենում ոչ թափանցիկ ձևով և զենքերի արտահանման վերահսկման ռեժիմի խախտումներով՝ անտեսելով Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումները և ուժի կիրառման սպառնալիքները։

Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՋեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կանՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով Հիմա երազում ենք հաջորդ խոշոր մրցաշարի` աշխարհի առաջնության մասին. Վլադիմիր Սանոսյան ՌԴ-ն գիշերը ուկրաինական անօդաչուների թիրախում է եղել Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել է «Վալենսիային» Հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները․ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը՝ Վենսին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 9-ի համար Երևանում և 7 մարզերում լույս չի լինիՄահացել է Արեգա ՊետրոսյանըՀրդեհ Քասախ գյուղումՀայաստանի միջազգային օդանավակայանները պատրաստվում են ուղևորահոսքի շեշտակի աճինԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԵրևանը դարձել է Սոչիի օդանավակայանի միջազգային ուղևորահոսքի առաջատարներից մեկըՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումԱհազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասինՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱրհեստական ​​բանականության պահակները հրաման են տալիս «Պատժել չի կարելի ներել» ֆիլմումԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունԵրեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (լուսանկարներ)Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտումՋուր հավաքեք. 23 ժամ ջուր չի լինի մի շարք հասցեներումՆորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի ենՍննդամթերքների գլոբալ կորուստները 2026թ. կարող են կազմել 540 մլրդ դոլար2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակըԿրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը ճաշկերույթի ժամանակ որսորդական հրացանից կրակոցներ է արձակել
Ամենադիտված