ՖԻՖԱ-ն դադարեցրել է համագործակցությունը Մարադոնայի հետ. ԶԼՄ-ներ
ՍպորտՖուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, դադարեցրել է համագործակցությունը արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: ՖԻՖԱ-ն նման որոշում է ընդունել հաշվի առնելով Մարադոնայի խմբային փուլի Արգենտինա-Նիգերիա խաղում պահվածքը: Արգենտինացին այդ խաղում «ալբիսելեստե»-ի հաղթական գոլից հետո մատերով անքաղաքավարի ժեստ էր ցույց տվել: ՖԻՖԱ-ն խնդրել է Մարադոնային վերանայել իր պահվածքը մունդիալի խաղերի ընթացքում:
Ավելի վաղ գրել էինք` Մարադոնան յուրաքանչյուր խաղին ներկա լինելու համար ստանում է 11 հազար եվրո: Արգենտինացու մյուս ծախսերը Ռուսաստանում նույնպես հոգում է ՖԻՖԱ-ն: