Սոչիի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում
ՀասարակությունՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սոչիի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացի է բերման ենթարկվել:
«Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետկապի եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ բերման եթարկվածը 1974 թ. ծնված Արամ Մ-ն է, ում հայտնաբերել են հունիսի 29-ին Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 3 հասցեի մոտ:
Արամ Մ-ն ՌԴ Կրասնոդարի Երկրամասի Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողություն) 2-րդ մասի մեղադրանքով: