Վթար Արարատում. «ՎԱԶ 21102»-ը արգելակել է, հետեւից ընթացող «Տոյոտան» փախցրել է ու բախվել պատնեշին. Կա վիրավոր (ֆոտո)
ՀասարակությունԱրարատի մարզում հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:30-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի Մխչյան գյուղի վարչական տարածքում ВАЗ 21102 մակնիշի 10 DO 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 34-ամյա Խաչիկ Գ.-ն արգելակել է ավտոմեքենան, ինչի հետեւանքով նրա հետեւից ընթացող 24-ամյա Սիլվա Ղ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի 35 ԼQ 371 համարանիշի ավտոմեքենայով կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշներին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Սիլվա Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
