Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով


Քառասուներեք տարի անց վերանորոգվել է Կինոյի տան մեծ դահլիճը

Հասարակություն

Կինոարվեստի սիրահարներն այսուհետ հնարավորություն կունենան հայկական, արտասահմանյան բարձրորակ և բացառիկ ֆիլմեր դիտել Կինոյի տան վերանորոգված մեծ դահլիճում: Այն երկար տարիների ընդմիջումից հետո վերաբացվեց հունիսի 29-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`բացումը նշանավորվեց Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ: Կինոնկարը վերականգնվել է Մարտին Սկորսեզեի ղեկավարած «Film Foundation-World Cinema Project» (Նյու Յորք) հիմնադրամի միջոցներով Իտալիայի «L’immagine Ritrovata» լաբորատորիայում:

«Սա մի օջախ է, որտեղ կարելի է համախմբել ամբողջ մի պատմություն. պատմություն մեր նախորդների, մեր կինոյի, պատմություն այն մասին, որ մենք դեռ կունենանք կինո: Մեկ տարում ենք վերանորոգել դահլիճը: Հուսանք՝ մեկ տարի անց կպարծենանք, որ այստեղ ցուցադրվել են լավագույն կինոնկարները: Իսկ մի քանի տարի անց այն կդառնա լուրջ կինոկենտրոն, որը շատերը կսիրեն»,-նշեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:

Հարություն Խաչատրյանի խորհրդական Արայիկ Մանուկյանն ասաց, որ վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս որոշել են պահպանել դահլիճի նախնական տեսքը: «Երբ Հոլանդիայից հրավիրված մասնագետները եկան և դիտեցին այն, փաստեցին, որ ամբողջությամբ փայտով երեսպատված դահլիճ  Եվրոպայում քիչ կա: Փայտը, որն ապահովում է լավ ձայնային հնարավորություններ, մշակման է ենթարկվել մասնագետների կողմից, լաքապատվել է»,-ընդգծեց նա:

Մանուկյանը հավելեց՝ նորոգվել է հատակը, աթոռները, կինոցուցադրման սրահը, նոր պրոյեկտոր է դրվել, փոփոխություններն են իրականացվել նաև ձայնային համակարգում: Դեռ չեն նորոգվել օդափոխության համակարգերը, սակայն ամեն բան դեռ առջևում է:

«Այս դահլիճի նորոգումը հայկական կինոինդուստրիայի վերելքի, զարթոնքի առաջին քայլերից է: Յուրաքանչյուրիս համար ուրախալի է, որ ունենք մեր դահլիճը, որտեղ կարող ենք ցանկացած միջոցառում անցկացնել, հրավիրել հյուրերի: Ինչքան շատ նման հարթակներ ունենանք, այնքան ավելի ծավալուն և արդյունավետ կլինի մեր աշխատանքը»,-ասաց դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը:

Նա շեշտեց, որ սա չպետք է հերթական կինոթատրոնը լինի: Այն Կինոյի տան դահլիճն է, որտեղ ցանկալի է  բացառիկ կինոնկարներ ցուցադրել:

Դահլիճը լեփ-լեցուն էր կինոարվեստի հասուն և երիտասարդ ներկայացուցիչներով, որոնք ոգևորված էին՝ տեսնելով նորոգված, բայցև իրենց հարազատ դահլիճը:

Կինոյի տան դահլիճը բացվել է 1975 թվականին: Այդ տարիներին դրա բացմանը մեծ նշանակություն չեն տվել, քանի որ այդ ժամանակ Հայաստանում 700 կինոթատրոն է եղել: Դրանց ցանկում Կինոյի տան մեծ դահլիճը հերթականն էր: Մինչև «Ռոսիա» կինոթատրոնի բացումը, այն եղել է ամենամեծը Հայաստանում: Այդտեղ են իրականացել «Հայֆիլմ» կինոստուդիայի բազմաթիվ հայտնի ժապավենների պրեմիերաները: Կինոյի տան դահլիճը տարիների ընթացքում պարբերաբար շահագործվել է, սակայն վերանորոգում այնտեղ չի իրականացվել:

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԻրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան
Ամենադիտված