Ջրվեժի Քոչինյան փողոցի երկու հատվածներում տեղադրվել են գծանշումներով կահավորված հետիոտնային անցումներ
ՀասարակությունԵրևանի Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցի երկու հատվածներում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ և փողոցի վերջնամասում հունիսի 30-ին կկազմակերպվեն արհեստական անհարթությունների հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված երկու հետիոտնային անցումներ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: