Արսեն Բեգլարյանը կարիերան կշարունակի Լատվիայում
ՍպորտԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի և «Ալաշկերտ»-ի նախկին դարպասապահ Արսեն Բեգլարյանը նոր ակումբ ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Transfermarkt.de-ն, Արսեն Բեգլարյանը կարիերան կշարունակի լատվիական «Լիեպայա»-ում:
«Լիեպայա»-ն Լատվիայի ընթացիկ առաջնության 12 տուրից հետո վաստակած 24 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Հունիսի 13-ին «Ալաշկերտ»-ը հայտնել էր Արսեն Բեգլարյանի հետ պայմանագիրը խզելու մասին: