Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով


Սարի թաղի գործով ամբաստանյալներ Հրաչյա Բոյաջյանը, Արման Ադամյանն ու Ժորա Ավետիսյանը ստորագրությամբ ազատ են արձակվել

Հասարակություն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 26-ին բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 19-ին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող  Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին ու Ժորա Ավետիսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը խափանման միջոց կալանքը ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով փոխարինելու կամ գրավ կիրառելու միջնորդությունը դատարան էր ներկայացրել ավելի վաղ, իսկ մյուսների պաշտպանները խափանման միջոցը փոխելու միջնորդություններ ներկայացրել են հունիսի 26-ին:

Հրաչյա Բոյաջյանին ազատ արձակելու միջնորդության դեմ առարկել է մեղադրող դատախազը՝ նշելով, որ վերջինս կարող է կրկին խուսափել քննությունից, քանի որ նման փորձ արդեն եղել է. Հրաչյա Բոյաջյանին մեղադրանք է առաջադրված նաև 2016թ. հուլիսի 19-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանահատվածում ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար:

Դատախազի առարկությանն ի պատասխան՝ պաշտպան Արայիկ Զալյանը նշել է, որ այժմ իրավիճակն այլ է, և որ այն դրդապատճառները, որոնք ունեցել է Բոյաջյանը այն ժամանակ, այսօր արդեն չկան, նա վստահում է ՀՀ արդարադատությանն ու պատրաստ է ժամանակին ներկայանալ դատական նիստերին և չխուսափել քննությունից: Միջնորդությունները քննարկելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Աշխատանքային օրվա ավարտին հրապարակված որոշմամբ դատարանը երեք ամբաստանյալներին ազատ է արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ: Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 10-ին՝ ժամը 14:30-ին է:

Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին ու Ժորա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016թ. հուլիսի 19-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փաղոցին հարող Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՋեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կանՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով Հիմա երազում ենք հաջորդ խոշոր մրցաշարի` աշխարհի առաջնության մասին. Վլադիմիր Սանոսյան ՌԴ-ն գիշերը ուկրաինական անօդաչուների թիրախում է եղել Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել է «Վալենսիային» Հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները․ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը՝ Վենսին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 9-ի համար Երևանում և 7 մարզերում լույս չի լինիՄահացել է Արեգա ՊետրոսյանըՀրդեհ Քասախ գյուղումՀայաստանի միջազգային օդանավակայանները պատրաստվում են ուղևորահոսքի շեշտակի աճինԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԵրևանը դարձել է Սոչիի օդանավակայանի միջազգային ուղևորահոսքի առաջատարներից մեկըՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումԱհազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասինՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱրհեստական ​​բանականության պահակները հրաման են տալիս «Պատժել չի կարելի ներել» ֆիլմումԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունԵրեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (լուսանկարներ)Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտումՋուր հավաքեք. 23 ժամ ջուր չի լինի մի շարք հասցեներումՆորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի ենՍննդամթերքների գլոբալ կորուստները 2026թ. կարող են կազմել 540 մլրդ դոլար2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակըԿրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը ճաշկերույթի ժամանակ որսորդական հրացանից կրակոցներ է արձակել
Ամենադիտված