Հայտնի է Տավուշում հնչած կրակոցներից մահացած տղամարդու ինքնությունը
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Տավուշի մարզի Նորաշեն գյուղում այսօր՝ օգոստոսի 11-ին, հնչած կրակոցներից մահացած տղամարդու ինքնությունը պարզվել է:
NEWS.am-ի թղթակցին Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահացածն իր համագյուղացին է՝ 52-ամյա Արամ Աթոյանը:
«Մեր գյուղի հեռուստակայանների կարգավորողն էր: Ընկերներով որսի են գնացել, էնտեղ էլ դեպքը տեղի է ունեցել: Դեպքի մանրամասներին ծանոթ չեմ, իրավապահ մարմինները զբաղվում են»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ այս պահին դեպքի վայրում են գտնվում շտապօգնության աշխատակիցներն ու իրավապահները։