Վարչապետի որոշմամբ Էջմիածին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Էջմիածին համայնքը նոր ղեկավար ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշամամբ Դիանա Մնացականի Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Էջմիածին համայնքի նախկին ղեկավար Կարեն Գրիգորյանը, ով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է, հրաժարական է տվել: