Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով


Դրոնի գովազդ՝ հետաքննության անվան ներքո

Հասարակություն

Փորձենք հասկանալ, թե ինչ կար ի վերջո այդ «ցնցող հետաքննական» ֆիլմում:

Ամբողջ ֆիլմում միակ «բացահայտումն» այն էր, որ Տարոն Մարգարյանի տունը վերևից տեսնելու հնարավորություն տրվեց՝ մինչև այս որևէ լրագրողի մտքով չէր անցել, որ կարելի է «ցնցող բացահայտումներ» անել ընդամենը դրոնով նկարահանում իրականացնելու շնորհիվ: Այսինքն՝ ուղղակի ցույց է տրվում, թե ինչ տեսք ունեն  վերևից տարբեր մարդկանց տները և վերջ: Ի դեպ, նշենք, որ «ցնցող»  ֆիլմում դղյակ որակավորումը ստացած Տարոն Մարգարյանի առանձնատնից շատ ավելի գեղեցիկ, մեծ, շքեղ, տարբեր կցակառույցներով, բաց և փակ լողավազաններով, անտառներով  հագեցած բազմաթիվ  «դղյակներ» կան Հայաստանում:  Ֆիլմի հեղինակներին հորդորում ենք դրանք ևս  նկարել դրոնով, հետո ուղղակի որակյալ երաժշտության ուղեկցությամբ հրապարակել՝ որպես «բացահայտում», «հետաքննություն»:  Ի վերջո, դժվար չէ ճշտել, թե ում է պատկանում այս կամ այն «դղյակը», առավել ևս, որ պաշտոնատար անձանց դեպքում  դա բաց տեղեկություն է, ուստի կարելի է ընդամենը գրել , թե ում է պատկանում «դղյակը» և վերջ: Ավելի արագ կստացվի և կտևի ոչ թե 2 տարի, այլ, օրինակ, մի քանի օր:

Ինչևէ, բացի Տարոն Մարգարյանի առանձնատունը վերևից տեսնելուց  էլ ինչ բացահայտեցին մարդիկ, ովքեր օրեր շարունակ անհամբեր սպասում էին վարչապետի օգնականի  այդ «ցնցող» ֆիլմին: Ուշադրություն, պարզվեց, որ Տարոն Մարգարյանն իր անունով գույք ունի:  Այո, սա կլիներ  բացահայտում, եթե գաղտնի լիներ, սակայն նորից յուրաքանչյուր մարդ կարող է տեսնել այս բաց տեղեկությունը: Ոչ միայն  Տարոն Մարգարյանի, այլ  բոլոր պաշտոնատար անձանց կողմից ներկայացվում է հայտարարագիր, որում նշվածէ, թե ով ինչ ունի:  Ուստի չի կարող   «բացահայտում» լինել մի բան, ինչ գիտեն բոլորը, նույնիսկ տաքսու վարորդները:

Ստեղծվեց նաև տպավորություն, որ այս ֆիլմի հեղինակները սերտ շփումների մեջ են նախընտրական շրջանում Տարոն Մարգարյանի դեմ պատվերով տեսանյութեր և նյութեր պատրաստող խմբերի հետ, քանի որ իրենց նշած այս բոլոր «ցնցող» թեմաներն ամեն անգամ ընտրություններից առաջ ակտիվացվում են որոշակի շրջանակների կողմից: Բնական է՝ շեշտադրումը և իմաստն այն է, որ մարդկանց մոտ առաջանա նախանձի զգացում և նրանք սկսեն ատել Տարոն Մարգարյանին, սակայն, իրեն հետաքննող լրագրող համարող կամ առհասարակ բարոյական նորմեր ունեցող մարդը դժվար թե շահարկի նման էժանագին թեմաներ: Ինչևէ, նույնիսկ ատելության ֆոնն այնքան չստեղծվեց, որ այսօր քաղաքապետարանի դիմաց հավաքվեին իրենց սպասումներն արդարացնող քանակի մարդիկ: Իրականում, գովելի է և նորմալ, որ Երևանի բնակիչները չեն կարող ենթարկվել նման մանիպուլյացիաների և պահանջել քաղաքապետի հրաժարական զուտ այն բանի համար, որ նա ապրում է մեծ տան մեջ և աղքատ չէ:

Ինչ վերաբերում է այն վերամբարձ կարծիքներին, թե իբր այդ ֆիլմը Նավալնիի ծրագրի, այսպես ասած, հայկական տարբերակն է, ապա այստեղ ուղղակի կարելի է լռել և խորհուրդ տալ ֆիլմի ստեղծագործական խմբին, այսպես ասած, հաց ու հայկական պանիր ուտել դեռ բավականին երկար ժամանակ: Այս ֆիլմում չկար գեթ մի տվյալ, որի մասին բոլորը չիմանային, իսկ եղածն էլ ներկայացվում էր այնքան ոչ համոզիչ, որ ավելի լավ կլիներ միայն դրոնի նկարահանած կադրերը ցուցադրեին՝ երաժշտության ուղեկցությամբ, գոնե հաճելի կլիներ: Ի դեպ, երաժշտական ճաշակը լավն է, ուստի հետագայի համար կարող են իրենց ուժերը փորձել երաժշտական նախագծերում:

Ի վերջո, ամփոփելով դրոնի մասին այս ֆիլմը, նշենք մի շատ մտահոգիչ փաստ՝ երեխայի կադրն օգտագործելն ուղղակի անմարդկային և անբարոյական էր: Սա էթիկայի նորմերի և ներքին կանոնների կոպիտ խախտում էր:

Հ.Գ. Ի դեպ, դրոնով նկարահանում իրականացնելու գովազդը կարելի էր այլ կերպ էլ անել, իսկ նորաստեղծ «Ֆակտ» խումբն էլ լավ կլինի, որ հետայսու փաստերն ու ենթադրությունները տարբերակի, քանզի ենթադրությունը փաստի տեղ անցկացնելու բուռն ցանկությունը հղի է բազմաթիվ իրավական և ոչ հաճելի հետևանքներով:

«Անալիտիկ»

Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՋեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կանՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով Հիմա երազում ենք հաջորդ խոշոր մրցաշարի` աշխարհի առաջնության մասին. Վլադիմիր Սանոսյան ՌԴ-ն գիշերը ուկրաինական անօդաչուների թիրախում է եղել Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել է «Վալենսիային» Հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները․ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը՝ Վենսին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 9-ի համար Երևանում և 7 մարզերում լույս չի լինիՄահացել է Արեգա ՊետրոսյանըՀրդեհ Քասախ գյուղումՀայաստանի միջազգային օդանավակայանները պատրաստվում են ուղևորահոսքի շեշտակի աճինԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԵրևանը դարձել է Սոչիի օդանավակայանի միջազգային ուղևորահոսքի առաջատարներից մեկըՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումԱհազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասինՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱրհեստական ​​բանականության պահակները հրաման են տալիս «Պատժել չի կարելի ներել» ֆիլմումԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունԵրեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (լուսանկարներ)Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտումՋուր հավաքեք. 23 ժամ ջուր չի լինի մի շարք հասցեներումՆորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի ենՍննդամթերքների գլոբալ կորուստները 2026թ. կարող են կազմել 540 մլրդ դոլար2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակըԿրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը ճաշկերույթի ժամանակ որսորդական հրացանից կրակոցներ է արձակել
Ամենադիտված