My Volgograd taxi driver turned out to be Armenian, so basically we just said Mkhitaryan to each other for half an hour. Then he gave me an orange for the flight.
Հայ տաքսիստի և Telegraph-ի գլխավոր խմբագրի հանդիպումը
ՍպորտԲրիտանական Telegraph պարբերականի սպորտի բաժնի խմբագիր Փոլ Հեյուորդը Թվիթերում գրել է, որ Վոլգոգրադում իրեն սպասարկել է տաքսու հայ վարորդ։
Ըստ Հեյուորդի՝ իրենք կես ժամ խոսել են Հենրիխ Մխիթարյանի մասին։ Հայ վարորդը վերջում նարինջ է հյուրասիրել անգլիացուն։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2016 թվականից է հանդես գալիս Անգլիայի առաջնությունում։ 2 տարի խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ 2018-ից Լոնդոնի «Արսենալում» է։