Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին
ՀասարակությունՆախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ դատի է տվել «Առաջին լրատվական»—ին և «Ժամանակ» օրաթերթին՝ 2 մլն դրամ պահանջելով իբր իրեն զրպարտելու համար։
Անկախ մամուլի դեմ Ռոբերտ Քոչարյանի սանձազերծած հերթական քայլի պատճառն այս անգամ 2018թ. հունիսի 7- ին թերթում և կայքում հրապարակված «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերտառությամբ հոդվածն էր, որում նշել էինք, թե Մարտի 1-ի ոճրագործության քննությունը կարող է շարժվել մեռյալ կետից, իսկ իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հարցաքննվել և հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից:
Ռոբերտ Քոչարյանը չի փոխում իր գործելաոճը` նույնիսկ երկրում ստեղծված որակապես նոր իրավիճակի պայմաններում: Երկրորդ նախագահին թվում է` նախկինի պես կարող է լռեցնել լրատվամիջոցներին` իր արյունոտ գործունեության հետքերը մաքրելու նպատակով:
Չի ստացվի: Նոր իրավիճակը ոչ ադեկվատ էր գնահատում նաև գեներալ Մանվել Գրիգորյանը ու հայտնի է, թե ինչպիսի ընթացքի մեջ է նրա տխուր ոդիսականը: