Բասկետբոլիստներ Ալլան Հեսսն ու Ալբերտ Թադևոսյանը բաց կթողնեն Լիբանանի հետ հանդիպումը
ՍպորտԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի հավաքականի առաջատարները բաց կթողնեն Լիբանանի հետ խաղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լիբանանի Բեյրութ քաղաքում շարունակվող SSS միջազգային մրցաշարի շրջանակներում, երեկ տեղի ունեցած Հայաստան - Քաթար հանդիպման ժամանակ ստացած վնասվածքների պատժառով, Հայաստանի հավաքականի խաղացողներ Ալբերտ Թադևոսյանն ու Ալլան Հեսսը բաց կթողնեն, այսօր տեղի ունենալիք Լիբանան - Հայաստան հանդիպումը:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին այսօր՝ ժամը 21:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին) «Նուհադ Նաուֆալ» մարզադահլիճում ուժերը կչափի Լիբանանի ազգային հավաքականի հետ: