Եթովպիայում պայթյունի հետեւանքով առնվազն 80 մարդ է վիրավորվել
HeaderՇաբաթ օրն Ադիս-Աբեբեում Եթովպիայի նոր կառավարության ղեկավար Աբիահ Ահմեդի կողմակիցների հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 80 մարդ է տուժել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Եթովպիայի նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակի հայտարարությունը:
«Ի աջակցություն վարչապետի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 83 մարդ է վիրավորվել»,- նշվում է հայտարարության մեջ: Հնարավոր զոհերի մասին տեղեկություն չկա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակման արդյունքում մի քանի մարդ սպանվել է:
Ըստ առկա տեղեկությունների՝ հանրահավաքի մասնակիցներից մեկը նռնակ է նետել հարթակի ուղղությամբ, որի վրա գտնվել է Եթովպիայի կառավարության նոր ղեկավարը: Պայթյունը տեղի է ունեցել Աբի Ահմեդի ելույթից մի քանի րոպե անց: Եթովպիայի վարչապետը չի տուժել, անվտանգության աշխատակիցները նրան անմիջապես հեռացրել են հարթակից: Ըստ Աբիահ Ահմեդի՝ հարձակումը իրականացվել է միավորված Եթովպիայի հակառակորդ ուժերի ներկայացուցիչների կողմից: