Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով


Արմեն Սարգսյանն Ալան Դանքընին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարար սըր Ալան Դանքընի անունից Հանրապետության նախագահի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Նա անդրադարձել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որոնք առաջին հերթին ուղղված են երկրում օրինականության ամրապնդմանը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին միտված կառավարության եւ հասարակության ջանքերին: Խոսվել է նաեւ հայ-բրիտանական հարաբերությունների, մասնավորապես՝ առևտրատնտեսական, գիտակրթական եւ մշակութային կապերի զարգացմանն ուղղված քայլերի մասին:

Այցի շրջանակում Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Լոնդոնի դիվանագիտական կորպուսում թագուհու ներկայացուցչի հետ, ով միապետի անունից հրաժեշտի ջերմ խոսքեր է փոխանցել Միացյալ Թագավորությունում երկար տարիներ պաշտոնավարած ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին:

Հունիսի 21-ին նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ, հյուրընկալվել է թագավորական ընտանիքի անունից Բուքինգհեմյան պալատում կազմակերպված ընթրիքին:

Նախագահ Սարգսյանը հունիսի 22-ին հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորությունում Ֆրանսիայի դեսպան Ժան-Պիեռ Ժույեի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական բարեկամության զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել 2018թ. հոկտեմբերին Երեւանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվելիք գործարար համաժողովին, երկու երկրների գործարարների միջեւ փոխգործակցության հնարավորություններին, ինչպես նաեւ կրթական, մշակութային առնչություններին:

Նույն օրը Հանրապետության նախագահն ընդունել է Լոնդոնի Գիտության աշխարհահռչակ թանգարանի տնօրեն Իան Բլետչֆորդին: Քննարկվել են Հայաստանում «Ապագայի թանգարան» համատեղ նախաձեռնության իրականացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ Լոնդոնի Գիտության թանգարանի հետ ռազմավարական գործընկերության հիմնումը, ինչպես նաեւ դրա միջոցով «Ապագայի թանգարան» ծրագրում այլ միջազգային խոշոր գործընկերների հետագա ներգրավումն օգտակար ու շահեկան կլինի, քանի որ հնարավորություն կստեղծի կապեր հաստատել համաշխարհային առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ, հաղորդակից դառնալ գիտության ու տեխնոլոգիայի ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին։

Այցի շրջանակում տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արմեն Սարգսյանի հրաժեշտի արարողությանը նվիրված ընդունելություն, որին ներկա են գտնվել Լոնդոնում հավատարմագրված բազմաթիվ օտարերկրյա դիվանագետներ: 

Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՋեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կանՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով Հիմա երազում ենք հաջորդ խոշոր մրցաշարի` աշխարհի առաջնության մասին. Վլադիմիր Սանոսյան ՌԴ-ն գիշերը ուկրաինական անօդաչուների թիրախում է եղել Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել է «Վալենսիային» Հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները․ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը՝ Վենսին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 9-ի համար Երևանում և 7 մարզերում լույս չի լինիՄահացել է Արեգա ՊետրոսյանըՀրդեհ Քասախ գյուղումՀայաստանի միջազգային օդանավակայանները պատրաստվում են ուղևորահոսքի շեշտակի աճինԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԵրևանը դարձել է Սոչիի օդանավակայանի միջազգային ուղևորահոսքի առաջատարներից մեկըՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումԱհազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասինՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱրհեստական ​​բանականության պահակները հրաման են տալիս «Պատժել չի կարելի ներել» ֆիլմումԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունԵրեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (լուսանկարներ)Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտումՋուր հավաքեք. 23 ժամ ջուր չի լինի մի շարք հասցեներումՆորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի ենՍննդամթերքների գլոբալ կորուստները 2026թ. կարող են կազմել 540 մլրդ դոլար2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակըԿրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը ճաշկերույթի ժամանակ որսորդական հրացանից կրակոցներ է արձակել
Ամենադիտված