Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու հիմնավորումը
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ են որոշել արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մեկ տարվա ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այդ քայլին գնացել են մյուս քաղաքական ուժերին ժամանակ տալու համար: «Մեր գլխավոր նպատակն է եղել հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ քաղաքական ուժերի մեծ մասը ընդհանրապես չէին սպասում, որ նման բան տեղի կունենա Հայաստանում: Մենք, իհարկե, ցանկանում ենք հաղթել ընտրություններում, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ, պարզապես մենք ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան պատրաստվել ընտրություններին»,- ասել է Փաշինյանը: