Հեղուկ գազի գինը կիջնի՞ Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg


Վարչապետի մոտ քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման և ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման, ինչպես նաև ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից,  գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն անդրադառնալով կաթի մթերման շուրջ առաջացած խնդիրներին՝ ներկայացրել է այն հնարավոր պատճառները, որոնք ազդեցություն ունեն կաթի գնագոյացման վրա: Այդ համատեքստում, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է հետևողական քայլեր իրականացնել՝ կաթնամթերքից արտադրվող բոլոր արտադրատեսակների ստանդարտները պահպանելու և քաղաքացիների իրազեկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների ներագրավմամբ ձևավորել աշխատանքային խումբ, որը մանրամասն կքննարկի ոլորտում առկա խնդիրները և կներկայացնի դրանց լուծման առաջարկությունները՝ հաշվի առնելով նաև գյուղացիական տնտեսությունների շահերի պաշտպանության կարևորությունը:

Զեկուցվել է, որ ներկա դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացը կազմակերպվում է պատշաճ մակարդակով: Մասնավորապես, տեղեկացվել է, որ հունիսի 15-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 37 հազար 446 տոննա պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28 հազար 651 տոննայի դիմաց: 2018 թվականի ընթացքում արդեն իսկ արտահանվել է 14 հազար 652 տոննա ծիրան՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց, ինչպես նաև 2237 տոննա կեռաս՝ նախորդ տարվա 420 տոննայի դիմաց: Պատասխանատուները նշել են, որ ընդլայնվել են նաև արտահանման շուկաները: Մասնավորապես, արտահանումներ են կազմակերպվում ոչ միայն Ռուսաստան, այլ նաև Բելառուս, Ղազախստան, Վրաստան, ԱՄԷ, ԱՄՆ և այլ պետություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է արտահանման ծավալների շարունակական ավելացումը և պատասխանատուներին հանձնարարել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել հնարավոր բոլոր խնդիրները, ուղիղ կապ պահպանել արտերկրի գործընկերների հետ՝ նաև տարբեր խնդիրներ կանխարգելելու նպատակով: «Ռուսաստան այցի ընթացքում արտահանման թեման քննարկվել է և այնտեղ նույնիսկ սպասում կա, որ մեր արտահանման ծավալները կավելանան: Ռուսաստանի մեր գործընկերները շուկան հագեցնելու հետ կապված խնդիր ունեն և հույս ունեն, որ մենք իրենց այդ հարցում աջակցություն կցուցաբերենք»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ կարևորելով արտահանվող ապրանքների սանիտարական կանոններին համապատասխանության ապահովումը:

Ոռոգման գործընթացի կազմակերպման առնչությամբ զեկուցվել է, որ այն ընթանում է պատշաճ մակարդակով, ինչին նպաստել են նաև բարենպաստ եղանակային պայմանները: Վարչապետն այս հարցում ևս ընդգծել է ամենօրյա համակարգված աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը:

 

Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Հեղուկ գազի գինը կիջնի՞ Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵրկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՋեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կանՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով Հիմա երազում ենք հաջորդ խոշոր մրցաշարի` աշխարհի առաջնության մասին. Վլադիմիր Սանոսյան ՌԴ-ն գիշերը ուկրաինական անօդաչուների թիրախում է եղել Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել է «Վալենսիային» Հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները․ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը՝ Վենսին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 9-ի համար Երևանում և 7 մարզերում լույս չի լինիՄահացել է Արեգա ՊետրոսյանըՀրդեհ Քասախ գյուղումՀայաստանի միջազգային օդանավակայանները պատրաստվում են ուղևորահոսքի շեշտակի աճինԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԵրևանը դարձել է Սոչիի օդանավակայանի միջազգային ուղևորահոսքի առաջատարներից մեկըՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումԱհազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասինՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱրհեստական ​​բանականության պահակները հրաման են տալիս «Պատժել չի կարելի ներել» ֆիլմումԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունԵրեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (լուսանկարներ)Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտում
Ամենադիտված