Ազատ ոճայինները 1 ոսկե 2 բրոնզե մեդալ են նվաճել դպրոցականների Եվրոպայի առաջնությունում
ՍպորտԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի Դյոռ քաղաքում մեկնարկել է դպրոցականների Եվրոպայի առաջնությունը, որտեղ հայ ազատ ոճային ըմբիշներին հաջողվել է 3 մեդալ նվաճել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 48 կգ քաշային Եվրոպայի դպրոցականների առաջնության հաղթող է դարձել Մուշեղ Մկրտչյանը։ Նա եզրափակչում 4:1 հաշվով առավելության է հասել թուրք Մետին Կարաբեյիկի նկատմամբ։
Բրոնզե մեդալներ են նվաճել մինչեւ 44 կգ քաշային կարգի Վարդան Ամիրխանյանը և Դավիթ Մարգարյանը (62 կգ)։ Նրանք հաղթել են համապատասխանաբար Ադրբեջանի և Իսրայելի ներկայացուցիչներին։