Հեղուկ գազի գինը կիջնի՞ Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg


Փորձագետը վստահ է՝ Բարքեմփը Հայաստանում ՏՏ համայնքի հոգեբանության վրա դրականորեն է ազդել

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարքեմփն ու նմանատիպ միջոցառումները նպաստել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրողների համայնքի ձևավորմանը: Նման կարծիքի է տեղեկատվական անվտանգության մասնագետ, Բարքեմփի համակազմակերպիչ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ ոչ ֆորմալ համաժողովը հարթակ է ստեղծել հաջողված գաղափարները տարածելու, ձեռք բերված նոր գիտելիքով կիսվելու համար: Նա նշեց, որ հայկական ՏՏ արտադրանքը վերջին տարիներին ոչ միայն ուղղված է դրսի պատվերի բավարարմանը, այլև նոր գաղափարների մատակարարմանը: «Մեր ՏՏ ոլորտը վերջին մեկ-երկու տարվա մեջ լուրջ որակական փոփոխություններ է կրել, որը ներքին շուկայում այնքան էլ չի երևացել, բայց փաստացի վերջապես դարձել ենք գաղափար արտահանող երկիր: Մեծ զանգվածներ չեն, բայց դեռ տասը տարի առաջ Հայաստանը հիմնականում դրսից պատվեր էր ստանում, հետ էր ուղարկում, Հայաստանում փաստացի մնում էր միայն աշխատավարձը։ Հիմա ՏՏ համայնքի հոգեբանությունն է փոխվել, Բարքեմփի ու այլ միջոցառումների դրական ազդեցությունը դրանում է: Այն ժամանակ ամեն մեկն իր գործն էր անում, իրար հետ շփվելու, գիտելիքներով կիսվելու փորձը չկար, հիմա փաստացի սկսվել է փոխկապված համայնք ձևավորվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետը նկատեց՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առանձնահատկությունը նրանում է, որ երկու-երեք հոգով կարող են առաջ մղել գաղափար, որը շռնդալից հաջողություններ գրանցելու հնարավորություն է ունենում:

«Մեզ մոտ երկու բան է կարևոր. կրթությունը զարկ տալ ու ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրողներին ներգրավելու համար, որ մեծ գումարներ հոսեն երկիր»,-ավելացրեց նա: 

Միջոցառման կազմակերպիչներից Արթուր Պապյանն էլ նշեց, որ յուրաքանչյուրը Բարքեմփի ժամանակ գտնում է իրեն հետաքրքրող թեմաներ: Նա հույս հայտնեց, որ Բարքեմփի շրջանակներում հատկապես հետաքրքիր կլինեն արտասահմանյան հյուրերի բանախոսությունները, որոնց թեմաները վերաբերում են թռչող տաքսիին, ապագայի տրանսպորտին: «Ունեինք բանախոսություն, թե ինչպես ստեղծել 350 հազար հոգանոց ֆեյսբուքյան էջ, որը շատ մեծ թվով մարդկանց է հետաքրքրել՝ չնայած այնտեղ տեխնիկական հատվածը քիչ է, ավելի շատ մարքեթինգն է: Թեմատիկ հիմնական ուղղություններն են արհեստական բանականություն, ծրագրավորում, մարքեթինգային ու մեդիա ոլորտի պրեզենտացիաներ»,-նշեց նա: 

Բարքեմփն այս տարի անցկացվում է 10-րդ անգամ, այս տարի նախատեսված են միջազգային հյուրերի ելույթներ. Էվան Շելհամերը, Լեոնիդ Կուլիգինը կխոսեն արհեստական բանականության, Դանիել Տոնկոպիյը՝ ապագայի տրանսպորտի, Եվգենի Կալուժնին՝ փոքր հրթիռների, Իլյա Խանիկովը՝ թռչող ավտոմեքենաների և սմարթ քաղաքների մասին, Գրեգորի Պետրովը, Ֆիլիպ Կրենը՝ ծրագրավորման խնդիրների, որոնողական համակարգերի մասին, Ջոել Բըրքը՝ e-Residency֊ի մասին, կներկայանա նաև Yandex֊ի թիմը, իսկ Cloudflare֊ի ամերիկյան գրասենյակից՝ Արեգ Հարությունյանը։ «ԲարՔեմփ Երևան 2018»-ին սպասվում են վարպետության դասեր ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաև աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՀՏ ընկերություններ:

Հինգ տարի շարունակ Բարքեփի հովանավորը Յուքոմ ընկերությունն է: 

Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում www.barcamp.am։ Միջոցառման պաշտոնական հաշթեգն է #barcampevn18:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից:

Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Հեղուկ գազի գինը կիջնի՞ Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵրկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՋեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կանՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով Հիմա երազում ենք հաջորդ խոշոր մրցաշարի` աշխարհի առաջնության մասին. Վլադիմիր Սանոսյան ՌԴ-ն գիշերը ուկրաինական անօդաչուների թիրախում է եղել Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել է «Վալենսիային» Հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները․ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը՝ Վենսին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 9-ի համար Երևանում և 7 մարզերում լույս չի լինիՄահացել է Արեգա ՊետրոսյանըՀրդեհ Քասախ գյուղումՀայաստանի միջազգային օդանավակայանները պատրաստվում են ուղևորահոսքի շեշտակի աճինԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԵրևանը դարձել է Սոչիի օդանավակայանի միջազգային ուղևորահոսքի առաջատարներից մեկըՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումԱհազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասինՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱրհեստական ​​բանականության պահակները հրաման են տալիս «Պատժել չի կարելի ներել» ֆիլմումԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունԵրեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (լուսանկարներ)Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտում
Ամենադիտված