6-ամսական աղջնակը «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում բժիշկների անփութության հետեւանքով մահացել է. հարուցվել է քրեական գործ
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝«Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում Ջուլիաննա Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 7-ին քաղաքացի Աղասի Սարգսյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 12:40-ի սահմաններում, եղբոր դուստրը` 6 ամսական Ջուլիաննա Արթուրի Սարգսյանը, Երեւան քաղաքի Արմենակյան 153 հասցեում գործող «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում, բժիշկների անփութության հետեւանքով, մահացել է:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ՝ բուժվող հիվանդի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։