Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Ընդդիմության ոչ այնքան լուսաբանված կոնտիգենտն ակտիվորեն առաջ է քաշում քաղաքական պայքարի համակարգափոխության ուղին, բայց ցույց չի հաղթանակի ճանապարհները

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էս հոդվածը գրել եմ մի հազար տարի առաջ, բայց համոզված եմ, քանի դեռ դրա մեջ կետերով արձանագրված խնդիրները չեն կարգավորվել սայլը տեղից չի շարժվելու:

Վերջին ժամանակներում հայ հասարակության մեջ շրջանառվող ակտուալ թեմաներից է հեղափոխությունը: Կարելի է ասել, որ ժողովրդական լայն շրջանակների մոտ օրինաչափ պահանջարկ է ստեղծվել. արատավոր հին կարգերը փոխարինել նորով, կամ այլ խոսքով ասած՝ իրականացնել համակարգափոխություն: Բայց ինչպես տեսնում ենք, հասարակական տրամադրությունները և առկա քաղաքական խմորումները աստիճանական զարգացման արդյունքում բոլորովին տարբեր հուներով են ընթացել: Քաղաքական ընդդիմության մի զգալի հատվածը բացառում է պայքարի հեղափոխական ուղին և առաջ քաշում իշխանափոխության այլընտրանքը, բայց չունենալով գործունեության իրական կոնսենսուս՝ դեռևս զրկված է լուրջ գործնական քայլեր իրականացնելու հնարավորությունից:

Չխորանալով տարիներ շարունակ իշխանափոխության ձախողման պատճառների մեջ, որոնք բոլորին են հայտնի, փորձենք վերլուծել ընդդիմության ոչ այնքան լուսաբանված կոնտիգենտի գործունեությունը: Ընդդիմության այդ թևը ակտիվորեն առաջ է քաշում քաղաքական պայքարի համակարգափոխության ուղին, բայց ցույց չի տալիս դրա ռեալ հնարավորությունները՝ հաղթանակի ճանապարհները: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ հեղափոխական ուժերը նույնպես դեռևս զրկված են լուրջ գործնական քայլեր իրականացնելու հնարավորությունից:

Գործնական քայլերի բացակայությունը թերևս պայմանավորված է մի շարք պոստուլատային դրույթների բացակայությամբ և արատավոր երևույթների առկայությամբ: Ինստրումենտալ վերլուծությունը գրեթե ամբողջացնում է ձախողման պատճառների խճանկարը: Եվ այսպես՝ առաջին հերթին կարող ենք առանձնացնել.

1.Ինստիտուցիոնալ կառավարման համակարգի բացակայություն. Թերևս գյուտ արած չենք լինի, եթե ասենք, որ առանց ցնցումների համակարգափոխության համար անհրաժեշտ է ստեղծել արդեն գոյություն ունեցող համակարգին զուգահեռ գործող համակարգ՝ իր բոլոր ինստիտուտներով հանդերձ, որն ըստ էության պետք է կոորդինացնի և իրականացնի նախատեսվող փոփոխությունները: Բայց ինչպես տեսնում ենք, զուգահեռ համակարգ ստեղծելու բոլոր փորձերը ձախողվում են, քանի որ բացակայում են այն կառավարման ինստիտուտները, որոնց վրա պետք է հենված լինի համակարգը:

2.Անհատի պաշտամունք. Պետք է փաստել, որ երկրորդ կետում նշված այս արատավոր երևույթն առաջին հերթին լրջորեն խոչընդոտում է առաջին կետի ռեալիզացմանը, իսկ այդ քաղաքական կառույցները, որպես կանոն, ամբողջապես հիմնվում են որոշակի անհատականությունների հեղինակության վրա և դրանով իսկ դառնում են էլ ավելի խոցելի: Հեղինակավոր անհատի չեզոքացման դեպքում քաղաքական թիմերն արագորեն կազմաքանդվում են, քանի որ հիմված են մեկ մարդու պահի ազդեցության տակ կայացրած որոշումների վրա՝ չունենալով գործունեության ռազմավարական և մարտավարական քարտեզ: Բացի այդ նման համակարգերում շարքային հետևորդները վերածվում են կառավարման ձայնազուրկ սուբյեկտների և կորցնում են զգոնությունն ու իրականության զգացողությունը:

3.Կտրված են ժողովրդից. Կարելի է փաստել, որ նրանք գրեթե ամբողջությամբ կտրված են ժողովրդից, նրանց հետևորդների թիվը հարյուրից չի անցնում, դեռ ավելին, մի բան էլ պակասում է, բայց նրանք դրանից չեն ընկճվում, ավելի են գոտեպնդվում՝ կարծելով, թե ամբողջ հայ ժողովուրդը մոլորյալ է, չի գիտակցում իրավիճակի լրջությունը, իսկ իրենք բարձրագույն ճշմարտության կրողներն են՝ «մարգարեներ հեռավոր անցյալից», որոնք կանխատեսել են պետականության մոտալուտ կործանման սպառնալիքը և ճիշտ ժամանակին հայտնվել են ճիշտ տեղում: Համենայն դեպս «փրկիչ առաջնորդները», այդպես են ներկայացնում իրենց մի քանի տասնյակ մոլեռանդ, ֆանատիկոս հետևորդներին:

4.Գործունեության անարդյունավետությունը. Ուսումնասիրության թիրախ դարձած քաղաքական թիմերը գրեթե ուշադրություն չեն դարձնում իրենց գործունեության արդյունավետության վրա: Նրանք առանց որևէ լուրջ արդյունք արձանագրելու վստահաբար առաջ են ընթանում՝ տալով իրականությունից կտրված նորանոր խոստումներ: Այստեղ պետք է առանձնացնել նաև անսկզբունքայնությունը և սխալ թիրախների ընտրությունը, որի արդյունքում պարբերաբար մեկը մյուսին հաջորդում են խայտառակ ձախողումները:

Վերը թվարկված դիտարկումներին անշուշտ հնարավոր կլինի ավելացնել ևս մի քանի տասնյակ կետեր, բայց, թերևս, սահմանափակվենք այսքանով: Առանց որևէ չարախնդության, հույս ունենք, որ 2015 թվականին ընդդիմությունը կվերանայի վերոհիշյալ բացթողումները և քաղաքական պայքարը կտեղափոխի որակական բոլորովին այլ ռելսերի վրա։

Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին
Ամենադիտված