Երևան-Մեղրի ճանապարհին ամբողջությամբ այրվել է «Peugeot» մակնիշի ավտոմեքենա
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանը հունիսի 15-ին տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում ավտոմեքենա է այրվում:
«Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 79-րդ կմ-ին այրվում է «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Մ., ծնված 1981 թ.)։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: