Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով


Դավիթ Հովհաննեսի «Ութը տող (Փոքր Կտակարան)» գիրքը հանձնվեց ընթերցողի դատին

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի «Ութը տող (Փոքր Կտակարան)» գիրքը ներկայացնում է վերջին քսան տարում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը:

Գրքի շնորհանդեսը և «Ես դեռ ապրում եմ: Եվ դեռ` շարունակվում…» խորագրով հուշ երեկոն տեղի ունեցան հունիսի 12-ին  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրողի կինը՝ Համասփյուռ Մանուկյանը նշեց, որ Դավիթ Հովհաննեսին քաջություն պետք չէր կյանքի իրողությունների մասին գրելու համար: «Գուցե գրքում դրականը քիչ է, բայց իրական կյանքն է»,-փաստեց նա:

Ինչպես հեղինակն է գրել. «Ութատողերն ընդգրկում են համահայկական միայն և զուտ համահայկական իրականության ողջ տիեզերքը իր հոգևորով և նյութականով, քաղաքականությամբ և բարոյականությամբ, կենցաղով ու բարքերով, այո՛, նաև ողբերգությամբ, որի միջից տեղ-տեղ իրենց կանաչ, կարմիր գլխիկներն են բարձրացնում հայու հավերժական հույսի ծիլերը»:

Շարքն առանձնանում է նաև հեղինակին բնորոշ հարուստ լեզվական, բառապաշարային վառ խայտաբղետությամբ և, ինչպես  գրողն է ասում, լեզուն և մետաֆորը տիպիկ հեղինակային են՝ կոշտ և անակնկալ, դիպուկ և ճշգրիտ, տոհմիկ մեր ոսկեղենիկի նոր այլազան դրսևորումներից մինչև  առօրյա քաղաքային, ժարգոնային և նույնիսկ բարբառային խոսվածք:

Գրաքննադատ Սուրեն Աբրահամյանն ընդգծեց, որ գիրքը մեր գրականության վերջին չորս տասնամյակի մի ամբողջ գրապատմական ընթացքի ամբողջություն է: «Նա  նկարագրում է Հայոց աշխարհի վերելքներն ու անկումներն այս հանգրվանում, բայց Դավիթ Հովհաննեսի գրականության ակունքները սկիզբ են առնում մեր դարավոր պոեզիայից: Որքան նա մոտենում էր Չարենցին, այնքան զտվում էր, և նրա անհատականությունն ավելի համակարգված և ամբողջական էր դրսևորվում»,-ասաց նա:

Գրականագետ, գրաքննադատ Դավիթ Գասպարյանի խոսքով՝ Դավիթ Հովհաննեսն անհատականություն էր, ուներ իր ոճը, լեզուն, կեցվածքը, նկարագիրը, և այդ ամենն արտահայտվում էր թե՛ իրական կյանքում, թե՛ գեղարվեստական ստեղծագործության մեջ: «Հատկապես կարևորում եմ նրա տեղն ու դերը մեր անցած ժամանակի զազրելի բարքերը՝ բարոյական անկում, քաղաքական երկերեսանիություն, տնտեսական փլուզում,  ներկայացնելու մեջ: Նրա գեղարվեստական խոսքում վառ արտահայտված է իրականության ձայնը. գրողի դերը հենց դրանում է»,-շեշտեց գրականագետը:

Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945 թվականին Երևանում: Ավարտել է Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև` ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում։ 1980-1990 թվականներին հայկական հեռուստատեսության առաջին ալիքով (ընդ որում՝ հիմնականում ուղիղ եթերով) վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը։ 2006-2008 թվականներին Հ1 հանրային հեռուստատեսությունում վարել է «Կես ժամ Դավիթ Հովհաննեսի հետ» շաբաթական հաղորդաշարը։

Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը:

Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965 թվականից տպագրվել է։ Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ: Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծությունները։

Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից։ Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում:

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԻրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան
Ամենադիտված