Ֆիլիպ Մորրիսի ղեկավարությունը սպասարկել է հաճախորդներին IQOS խանութի բացման օրը
ՀասարակությունՀունիսի 10-ին Դալմա Գարդեն մոլում իր դռները բացեց Երևանում առաջին IQOS բրենդային խանութը
Մինիմալիստական լուծումներով այս խանութում բացման առաջին իսկ րոպեներից տիրող իրարանցումը վկայում էր. IQOS-ը Հայաստանի չափահաս ծխողների շրջանում մեծ պահանջարկ է վայելում։ Գուցե այդ պատճառով, կամ գուցե օգտվողներին ավելի մոտ լինելու ակնկալիքով էր, որ Ֆիլիպ Մորրիսի ղեկավար անձնակազմը ամբողջ օրվա ընթացքում վաճառքի փորձագետների հետ միասին սպասարկում էր IQOS օգտագործողներին։
«Այսօր Ֆիլիպ Մորրիսը շատ ավելին է, քան ծխախոտային ընկերություն։ Ծառայությունների ոլորտ անցում կատարելը մեզանից պահանջում է ավելի մեծ կենտրոնացում հաճախորդի վրա։ Հետադարձ կապն ու օգտվողների կարծիքը մեզ համար որոշիչ նշանակություն ունեն։ Հետևաբար, մեր հաճախորդների հետ անմիջական շփումը հրաշալի հնարավորություն է նրանց լսելու, ավելի մոտ լինելու և առաջին ձեռքերից արժեքավոր տեղեկատվություն ստանալու համար։ Բացի այդ, հաճախորդներն իրենք կարող են իրենց հետաքրքրող ցանկացած հարց ուղղել ընկերության ղեկավարությանն ու սպառիչ պատասխան ստանալ», - պարզաբանեց ընկերության հայաստանյան ներկայացուցչության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան ։
Մոտ երեք ամիս է, ինչ Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆիլիպ Մորրիսի հեղափոխական IQOS տաքացվող ծխախոտիհամակարգի վաճառքը՝ դարձնելով մեր երկիրն առաջինը տարածաշրտանում ու 39-րդը աշխարհում, որտեղ չափահաս ծխողները կարող են քայլ անել դեպի առանց սիգարետի ծխի ապագա։
Նշենք, որ IQOS-ի հիմքում բարդ էլեկտրոնային համակարգ է, որը տաքացնում է հատուկ նախագծված ծխածոտի գլանակները մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը՝ առանց դրանք այրելու։ IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն ի տարբերություն սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին կպչող տհաճ հոտի։ IQOS-ը ստեղծվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների և մշակումների կենտրոնում:



