Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով


Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Եվրոպական միության հետ առկա է համագործակցության դրական փորձ՝ վստահություն հայտնելով, որ ապագայում այն առավել արդյունավետ կլինի: «ՀՀ նոր կառավարությունը կարևորում է կրթության ոլորտը, և լայնածավալ ծրագրեր իրականացնելու մտադրություն ունի: Մեր հիմնական մարտահրավերը կրթության համակարգի մթնոլորտի փոփոխությունն է, որովհետև այս ոլորտի հետ են ասոցացվում մի շարք բացասական երևույթներ՝ կոռուպցիա, քաղաքականացվածություն և այլն: Մարդկային ռեսուրսները շատ կարևոր են այս առումով. դա այն գլխավոր կապիտալն է, որն ունի ներկայիս կառավարությունը, ուղղակի անհրաժեշտ է դրա շուրջ ստեղծել համապատասխան միջավայր, նոր գիտելիքներ և հմտություններ տալ մարդկանց: Ներկայումս նախանշել ենք մի շարք երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ խնդիրներ, որոնցից հրատապ է կարճաժամկետների լուծումը: Իրականում կրթության ոլորտում միջոցները քիչ չեն, պարզապես պետք է դրանք արդյունավետ բաշխել: Մեր առաջնահերթությունները հանրակրթության ոլորտում են, քանի որ գտնում ենք, որ հենց այստեղ է ընդհանուր կրթական մակարդակի բարձրացման բանալին: Հետևաբար մեզ համար առաջնային է դպրոցների կառավարման խորհուրդների և Կրթության ազգային ինստիտուտի ամբողջական վերափոխումը: Բուհական ոլորտում առաջնային է «Բարձրագույն կթրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որը պետք է այնպես վերափոխել, որ ոլորտն ամբողջությամբ ապաքաղաքականացվի և բարձրացվի բուհերի ակադեմիական ինքնավարությունը: Բոլոնիայի գործընթացով պայմանավորված՝ ներկայումս զբաղվում ենք համալսարանների ցանցի գործարկմամբ, որը թույլ կտա ապահովել ուսանողների շարժունությունը և զգալի մեծացնել մրցունակությունը: Այս ամենի արդյունքում՝ որոշ բուհեր և մասնագիտություններ ինքնաբերաբար կփակվեն, որոշները՝ կզարգանան: Եթե այս ամենը չարվի, ապա գիտության զարգացման մասին միջնաժամկետ կտրվածքով դժվար է խոսել: Այս բոլոր բարեփոխումները ենթադրում են լուրջ օրենսդրական և այլ կարգավորումներ, որոնց համար ակնկալում ենք նաև ԵՄ դրական փորձը և աջակցությունը: Կրթության ոլորտում ռեսուրսներ ներգրավելով՝ ինստիտուցիոնալ առումով այն լուրջ ազդեցություն կունենա ընդհանուր կրթական համակարգի վրա: Առանձին հաջողված կրթական ծրագրեր նախկինում էլ են եղել, բայց դրանք լուրջ ազդեցություն չեն թողել ընդհանուր համակարգի վրա և ցանկալի կլինի, որ մեր համագործակցությունն այս տրամաբանությամբ ընթանա»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ լուրջ անելիքներ կան «Հորիզոն-2020» ծրագրի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում: «Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովում ընդունվել է կոմյունիկե, որը գրեթե ամբողջությամբ համահունչ է մեր քաղաքականությանը, որի գլխավոր կարգախոսն է՝ կրթություն բոլորի համար: Եվրոպական կրթական տարածքը մեզ հարազատ է, և Հայաստանի կրթության ոլորտը զարգանում է հենց այս տրամաբանությամբ»,- ընդգծել է նախարարը: 

Վասիլիս Մարագոսի խոսքով՝ անհրաժեշտ է ավելի լայն համագործակցության դաշտ ապահովել՝ կրթության ոլորտը զարգացնելու համար: Նա ընդգծել է, որ  մարդկային ռեսուրսների զարգացման գործընթացը կարևոր է, որի մեջ մեծ դերակատարություն ունի որակյալ կրթության ապահովումը: Վասիլիս Մարագոսն անդրադարձել է Էրազմուս+ և «Հորիզոն-2020» ծրագրերի իրականացմանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է, որ ՀՀ նոր կառավարությունը կարևորում է կրթության ոլորտի զարգացումը, և ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել նոր ծրագրերի իրականացման և դրանց շարունակականության ապահովման հարցում:

Կողմերը քննարկել են նաև «ԵՄ-ն Հայաստանում նորարարության համար. կրթության ընդլայնում STEM ուղղությամբ» ծրագրի մանրամասներ:

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԻրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան
Ամենադիտված