Մահացել է վրացի դերասան և երգիչ Գիո Խուցիշվիլին
ՀասարակությունԹբիլիսիում կյանքի 56-րդ տարում «ծանր հիվանդությունից» հետո վախճանվել է հայտնի վրացի դերասան եւ երգիչ Գիո Խուցիշվիլին: Հունիսի 11-ին այս մասին հայտնել է Վրաստանի մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Վրաստանի հանրային հեռուստատեսությունն իր հերթին հաղորդել է, որ վերջին ժամանակներս Խուցիշվիլին տառապում էր ուռուցքային հիվանդությամբ։
«Հանրաճանաչ դերասան եւ երգիչ Գիո Խուցիշվիլիի մահը մեծ կորուստ է Վրաստանի մշակույթի համար»,- հունիսի 11-ին հայտարարել է երկրի Մշակույթի պալատի նախագահ Դավիթ Օկիտաշվիլին: