Թրամփը և Կիմ Չեն Ընը առանձին հանդիպում կանցկացնեն նախքան գագաթնաժողովը
ՄիջազգայինԱՄՆ-ի վարչակազմը հաստատել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առանորդ Կիմ Չեն Ընը առանձին հանդիպում կանցկացնեն նախքան հունիսի 12-ին գագաթնաժողովի սկսվելը:
Այդ մասին հունիսի 11-ին Սինգապուրում լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ռոբերտ Փալիդինոն: «Ակնկալում ենք, որ ամենից առաջ կլինի դեմառդեմ հանդիպում»,- ասել է նա:
Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել են, որ գագաթնաժողովի սկիզբը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 09:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:00-ին) Սինգապուրի Capella հյուրանոցում, որը գտնվում է Սենտոսա կղզում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: