Մեղրու սահմանապահ ջոկատը 63 տարեկան է
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրու սահմանապահ ջոկատը 63 տարեկան է։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչության մամուլի ծառայությունից, ներկայում Մեղրու սահմանապահ ջոկատը պահպանում է Իրանի հետ պետական սահմանի 45կմ երկարությամբ տեղամասը։
2004, 2005 и 2010 թվականներին ջոկատն օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով պարգևատրվել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության «Լավագույն զորամաս» փոխանցիկ դրոշով։
1994 «Կարճեվան» սահմանապահ ուղեկալի տեղամասում բացվել է պետական սահմանի անցակետ, որը գործում է շուրջօրյա։
Ներկայում ջոկատի տեղամասում կիրառվում են ժամանակակից «Ռադիոբարյեր» շարժական ազդանշանային համալիրներ, որոնք թույլ են տալիս որոշել սահմանի խախտման ճիշտ տեղը և նույնականացնել խախտողին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։
«Մեղրու սահմանապահ ջոկատում կողք-կողքի դժվարին ծառայություն են տանում Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների լավագույն ներկայացուցիչները։ իրենց համատեղ ծառայությամբ նրանք բազմապատկում են բարեկամության և դրացիության դարավոր ավանդույթները»,- նշված է հաղորդագրության մեջ։