Արև Սամուելյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:
Արև Սամուելյանը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ էր 2009 թվականի հուլիս 21-ից: