Հազարավոր երիտասարդներ դիմում են գրում ԱԱԾ-ում աշխատանքի անցնելու համար. ՀՀ վարչապետ
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր հազարավոր երիտասարդներ, ի տարբերություն մեկ, կամ երկու ամիս առաջվա, դիմումներ են գրում ԱԱԾ-ում աշխատանքի անցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ամփոփիչ ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երկու ամիս առաջ նույնքան մարդ դիմում էր գրում ԱԱԾ-ից դուրս գալու վերաբերյալ: Նկատի ունեմ՝ բովանդակային փոփոխությունն անխուսափելի է և դա անխուսափելիորեն տեղի է ունենալու»,- հավելեց նա: