9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ Քաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարություն Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Ձնախառն անձրև, մառախուղ․ եղանակն այս օրերին Հեղուկ գազի գինը կիջնի՞ Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը


ՀՀ վարչապետի տիկինը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ քննարկեց ապագա լրագրողներին հուզող հարցերը

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 4-ին հանդիպեց Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ` պատասխանելով նրանց հուզող հարցերին, որոնք վերաբերում էին ամենատարբեր ոլորտներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուսանողներից մեկի հարցին` թե արդյո՞ք կարող է պրոֆեսիոնալ լրագրողներին խոչընդոտ հանդիսանալ անհատ քաղաքացիների կողմից սոցիալական ցանցերում տեղեկություն տրամադրումը, վարչապետի տիկինը պատասխանեց, որ սոցիալական ցանցերում անհատ քաղաքացիների «լրագրողական գործունեությունը» ոչ միայն  չի խոչընդոտում պրոֆեսիոնալ լրագրողներին, այլ նաև օգնում է:

«Անհատ քաղաքացիներն, ովքեր, ըստ էության, նաև լրագրողական գործունեություն են ծավալում իրենց սոցիալական էջերում` նկարահանում են տեսանյութեր, տեղեկություն տրամադրում: Այդպիսով  նրան ոչ թե խոչընդոտում են պրոֆեսիոնալ լրագրողներին, այլ մեծապես օգնում են»,- ասաց Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը, ով նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է, գտնում է,  որ նույնիսկ տեխնիկապես հագեցած լրատվամիջոցները միշտ չէ, որ կարող են ամեն տեղ իրենց ներկայությունը ապահովել:

«Այդ գործունեությունը անհատ քաղաքացիների անհատական նախաձեռնությամբ պայմանավորված  մեծապես նպաստում է լրագրողական աշխատանքին, առնվազն այն իմաստով, որ լրագրողները տեսնում են, որտեղ ինչ է կատարվել և կարող են գնալ հետքերով: Այս մասին խոսելով՝ կարող ենք բերել օրինակներ վերջին շրջանի իրադարձությունների հետ կապված: Բազմաթիվ լրատվամիջոցների լրագրողներ ուղղակի գրառում էին կատարում, հարցնելով քաղաքացիներին, որ փոխանցեն, թե որ հատվածներում ինչ ճանապարհ կա փակ: Լրատվամիջոցներում բազմաթիվ նյութեր կհանդիպեք, որոնք սիրողական նկարահանումներ են և որոնք շատ արժեքավոր տեղեկություն են կրում: Ուստի անհատ քաղաքացիների աշխատանքը ոչ միայն չի խոչընդոտում լրագրողներին, այլ նաև օգնում»,- ասաց Հակոբյանը:

Աննա Հակոբյանին ուսանողները նաև հայտնում էին տարբեր ոլորտներում առկա խնդիրների մասին:

Վարչապետի տիկինը նշեց, որ ուսանողները կարող են նաև օգտագործել մամուլի ուժը, և այդ խնդիրները ավելի արագ լուծում կստանան:

«Ցանկանում եմ հիշեցնել մամուլի ուժի մասին և բոլորին ուղղորդել դեպի մամուլ: Ցանկացած լրատվամիջոցի հայտնեք ձեր մտահոգությունները, ձեր ծրագիրը, և դա շատ ավելի արագ կհասնի պաշտոնյաներին»,- եզրափակեց Հակոբյանը:

Լուսանկարը՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակՔաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարությունՎրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Ձնախառն անձրև, մառախուղ․ եղանակն այս օրերին Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Հեղուկ գազի գինը կիջնի՞ Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵրկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՋեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կանՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով Հիմա երազում ենք հաջորդ խոշոր մրցաշարի` աշխարհի առաջնության մասին. Վլադիմիր Սանոսյան ՌԴ-ն գիշերը ուկրաինական անօդաչուների թիրախում է եղել Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել է «Վալենսիային» Հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները․ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը՝ Վենսին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 9-ի համար Երևանում և 7 մարզերում լույս չի լինիՄահացել է Արեգա ՊետրոսյանըՀրդեհ Քասախ գյուղումՀայաստանի միջազգային օդանավակայանները պատրաստվում են ուղևորահոսքի շեշտակի աճինԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԵրևանը դարձել է Սոչիի օդանավակայանի միջազգային ուղևորահոսքի առաջատարներից մեկըՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումԱհազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին
Ամենադիտված