Դել Պոտրոն և Ուիլյամսը «Ռոլան Գարոս»-ի հաջորդ փուլում են
ՍպորտԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի հերթական մրցաշարի՝ «Ռոլան Գարոս»-ի, հաջորդ փուլ դուրս եկան արգենտինացի Խուան Մատին դել Պոտրոն և ԱՄն ներկայացուցիչ Սերենա Ուիլյամս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանանց մենախաղում աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս եկավ «Ռոլան Գարոս»-ի 4-րդ շրջան՝ հաղթելով գերմանացի Յուլի Հերհեսին 3:6, 4:6 հաշվով:
Տղամարդկանց մենախաղում Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն 2 ժամ 20 րոպե ձգված խաղում առավելության հասավ իսպանացի Ռամոս Վինոլասի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
«Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից «Ռոլան Գարոսն» անցկացվում է 1891 թվականից: Մրցաշարը միակն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերից, որն անցկացվում է հողածածկ կորտերում: «Ռոլան Գարոսի» ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարվա մրցաշարն անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը: