Լավրովը կոչ է արել թույլ չտալ Ռուանդայի ցեղասպանության նման հանցագործությունների կրկնությունը
HeaderԱնհրաժեշտ է անել ամեն ինչ, որ Ռուանդայի ցեղասպանության նման հանցագործություններն այլեւս երբեք չկրկնվեն։ Համապատասխան գրառումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատվավոր հյուրերի գրքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Լավրովը կիրակի օրը աշխատանքային այցով ժամանել է Ռուանդա։
«Խորապես ցավում եմ Ռուանդայի բարեկամական ժողովրդի ազգային ողբերգության համար։ Քառորդ դար առաջ վրա հասած սարսափելի դժբախտությունն անբուժելի վերք է միլիոնավոր մարդկանց սրտերում»,-նշել է նա։
«Անգնահատելի է այն ամենը, ինչ անում է նախագահ Պոլ Կագամեն միջէթնիկական խաղաղությունն ու համերաշխությունը իր երկրում ամրապնդելու համար»,-շեշտել է Լավրովը։
Ցեղասպանությունը Ռուանդայում տեղի է ունեցել 1994 թվականին՝ քաղաքացիական պատերազմի 4-րդ տարում։ Հութու ազգաբնակչությունը, ներկայացնելով երկրում մեծամասնություն, մի քանի ամիս հետապնդումներ է իրականացրել թութսի ազգաբնակչության նկատմամբ։ Տարբեր տվյալներով, դրանց հետեւանքով 800 հազարից մինչեւ 1 միլիոն մարդ է զոհվել։