Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագիր չի ստորագրի, եթե դա չբխի երկրի շահերից
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագիր չի ստորագրի, եթե դա չբխի երկրի շահերից։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության առեւտրի նախարար Լիամ Ֆոքսն այն բանից հետո, երբ ԵՄ-ն Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Միացյալ Նահանգների կողմից պողպատի ու ալյումինի ներկրման մաքսատուրքերի դեմ բողոք է ներկայացրել, հայտնում է BBC-ն։
«Եթե մենք չկարողանանք համաձայնագիր կնքել, որը, մեր կարծիքով, կբխի Միացյալ Թագավորության շահերից, մենք չենք ստորագրի որեւէ առեւտրային համաձայնագիր»,-հայտնել է Ֆոքսը շաբաթ օրը BBC ռադիոյին տված հարցազրույցում։
Ֆոքսի խոսքով, ամերիկյան մաքսատուրքերը «անօրինական» են, եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այդ հարցը կբարձրացնի «Մեծ յոթնյակի» հանդիպմանը, որը կկայանա հաջորդ շաբաթ Կանադայում։