Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով


«ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը մի շարք միջոցառումներ է կազմակերպել՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԳեոՊրոՄայնինգ» դիվերսիֆիկացված հանքարդյունաբերական միջազգային ընկերությունների խումբը  Երեխաների պաշտպանության օրվան նվիրված մի շարք տոնական միջոցառումներ է կազմակերպել, որոնց մասնակցել է հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին։

Տոնական միջոցառումների շրջանակում ընկերությունը իրականացրել է Արարատ քաղաքի մանկապարտեզի երկու նոր մասնաշենքի բացման արարողությունը: Դրանք վերանորոգվել են ընկերության միջոցներով և այնուհետև կահավորվել հարմարավետ, գեղեցիկ մանկական կահույքով։

Վարդենիս և Արարատ քաղաքներում, որտեղ «ԳեոՊրոՄայնինգը» իրականացնում է իր գործունեությունը, երեխաների համար կազմակերպվել են ուրախ և գեղեցիկ միջոցառումներ, որոնց ընթացքում անցկացվել են մրցույթներ ու խաղեր, բոլոր մասնակիցները ստացել են նվերներ։ Համերգային ծրագրի ընթացքում երեխաներին այցելել են ծաղրածուներ, երեխաների կողմից սիրված մուլտֆիլմերի հերոսներ, ինչպես նաև ելույթ են ունեցել հայկական էստրադայի երիտասարդ աստղերը։

Առանձին մանկական ծրագիր և ֆինանսական օգնություն էր կազմակերպվել նաև սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների համար, որոնք ընկերության առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվում արդեն 11 տարի։

«Աճող սերնդի զարգացմանը ուղղված սոցիալական ծրագրերը մեր ընկերության սոցիալական քաղաքականության առանցքային մասն են կազմում։ Պարզ ծրագրերը, որոնք մեզնից շատ ուժ ու ժամանակ չեն խլում, կարող են օգնել փոխելու հարյուրավոր երեխաների կյանքը, նրանց նվիրելու ապագայի հույսեր։ Ընկերությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հաշմանդամ երեխաներին աջակցության ծրագրին։ Քչերը կարող են ամբողջությամբ պատկերացնել հոգեբանական, սոցիալական, նյութական խնդիրների այն ամբողջ ծավալը, որոնց հետ ամեն օր բախվում են հաշմանդամ երեխաները և նրանց ծնողները։ Մենք մեր ուժերի սահմաններում  օգնում ենք, որպեսզի այդ երեխաների կյանքը ավելի հեշտ ու հարմարավետ դառնա …», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է ընկերության նախագահ Ռոման Խուդոլին։

 

 

 

Դեռ  2012 թվականից «ԳեոՊրոՄայնինգը» Հայաստանում սկսել է իրականացնել հայ ուսանողների՝ Հայաստանի ու Ռուսաստանի բուհերում հանքարդյունաբերական մասնագիտությունների ուսման ծրագիրը։ Ուսումն ավարտելուց հետո «ԳեոՊրոՄայնինգը» երիտասարդ մասնագետներին աշխատանքի է տեղավորում Հայաստանյան իր ձեռնարկություններում։ Ծրագրի առաջին հինգ մասնակիցներն արդեն ավարտել են Սանկտ Պետերբուրգի պետական լեռնագործության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը։ Ծրագրի շրջանակում ԲՈՒՀ-երում ուսանելու ընթացքում «ԳեոՊրոՄայնինգը» ապահովում է ուսանողների ապրուստը, ավիափոխադրումների ծախսերը, բժշկական ապահովագրությունը և տրամադրում նրանց ամսական թոշակները։

Երեխաների պաշտպանության օրվա միջոցառումների շրջանակում ընկերության ղեկավարությունը պայմանագրեր է կնքել Արարատ քաղաքի և Արարատ գյուղի դիմորդների հետ՝ նրանց ուսումը Սանկտ Պետերբուրգի լեռնագործական ինստիտուտում անցկացնելու վերաբերյալ։ Լեռնագործական ֆակուլտետ ընդունված ուսանողները սեպտեմբերին արդեն կմեկնեն Սանկտ Պետերբուրգ։

«Բարձր որակավորում ունեցող աշխատողների ընտրությունը ընկերության հաջողության առանցքային ռազմավարություններից մեկն է։ Որպես երկարաժամկետ պատասխանատու ներդրող՝ «ԳեոՊրոՄայնինգը» մեծ ուշադրություն է հատկացնում աշխատողների ընտրությանը։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի ունենանք պրոֆեսիոնալ և նվիրված աշխատողներ և մեծ խանդավառությամբ ենք զարգացնում ուսանողների կրթական ծրագիրը, որովհետև համոզված ենք, որ այդ նախաձեռնությամբ կլուծենք ընկերությունը որակյալ կադրերով ապահովելու խնդիրը։ Ծրագիրը երկրի մասշտաբով կնպաստի նաև, որպեսզի ՀՀ ռեգիոններում աշխատանքի տեղավորման նոր հեռանկարներ ստանալով՝ աշխատունակ բնակությունը դադարեցնի երկրից հեռանալու գործընթացը» - ասել է ԳՊՄ նախագահ Ռոման Խուդոլին։   

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը մետաղների դիվերսիֆիկացված բազա ունեցող դինամիկ զարգացող միջազգային մասնավոր ընկերություն է։ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգին» են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը։ «ԳեոՊրոՄայնինգ գոլդը» շահագործում է Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Հայկական շուկա մտնելու պահից ի վեր «ԳեոՊրոՄայնինգը» սոցիալական ոլորտի զարգացման համար ներդրել է 8 մլն դոլար:

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԻրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան
Ամենադիտված