Սիրուշոն հրապարակել է տեսագրություն Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգից
LifeՄայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել տոնական համերգ, որի ժամանակ ելույթ են ունեցել Սիրուշոն, Սևակ Խանագյանը, Էլեն Սեգարան, Գոռ Սուջյանը,Ներսիկ Իսպիրյանը, Ռազմիկ Ամյանը, Արտո Թունջբոյաջյանը ու այլ աստղեր։

Սիրուշոն իր Instagram–ում հրապարակել է տեսագրություն Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգից։

Հիշեցնենք, որ երգչուհին NEWS. am STYLE–ին տված հարցազրույցում ասել էր․
«Մենք ամբողջ թիմով շատ բծախնդիր ենք, ուզում ենք, որ լինի այնպես, ինչպես պատկերացնում ենք, բայց այս պահին կարծում ենք, որ դեռ հնարավոր չի լինի այստեղ անել այդ համերգը: Մի խոսքով՝ կարծում եմ, որ այն շատ չի հետաձգվի: Մենք բոլորս շատ էինք կարոտել Հայաստանում ելույթ ունենալը եւ չնայած նրան, որ այս համերգին երկու երգով պետք է ներկայանայինք, շատ պատրաստված էինք ու ոգեւորված: Մեզ համար սա կարեւոր ելույթ էր: Այնպիսի տպավորություն էր, ասես մենահամերգի էինք պատրաստվում: Իսկապես սպասում էինք հանդիսատեսի հետ այս հանդիպմանը: Նամակներ միշտ ենք ստանում եւ մեր կողմից էլ մեծ ցանկություն կա այստեղ ելույթ ունենալու»: