Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով


Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովում կայացել է երկու թեմատիկ նիստ

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում 5-րդ և 6-րդ թեմատիկ նիստերով մայիսի 31-ին աշխատանքներն է շարունակել Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հինգերորդ նիստի նիստավարներն էին «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (Չեխիա) և «ՀայՏեղեկատվաԿենտրոն» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Արմեն Տեր-Սարգսյանը (Ռուսաստան), «Արևելք» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սաքո Արեյանը:

«Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը (Ռուսաստան) հանդես եկավ  «Մամուլ և պետականություն. պատմություն, օրինաչափություններ, միտումներ» զեկուցումով: Անդրադառնալով Սփյուռքի մամուլի աշխատանքին՝ Աննա Գիվարգիզյանը այն համարեց քաղաքական, կրթական, մշակութային, լրատվական գործունեություն: Խմբագիրը ներկայացրեց սփյուռքահայ մամուլի խնդիրները, առկա դժվարությունները և նշեց, որ Սփյուռքի և Հայաստանի լրատվամիջոցների միջև առկա կապի ամրապնդումը շարունակվում է: Իր ելույթում Աննա Գիվարգիզյանը առաջարկեց վերանայել նախարարության գնահատականը Սփյուռքի անկախ մամուլի նկատմամբ՝ հաշվի առնելով այն խոչընդոտները, որոնց ամեն օր հանդիպում է անկախ մեդիան: «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիրը առաջարկեց նաև Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի համար հստակ կանոնակարգ մշակել, անհրաժեշտության դեպքում անդամների փոփոխություն կատարել:

«Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա) զեկուցեց  Հայաստանում և Սփյուռքում հայկական մամուլի խնդիրների վերաբերյալ՝ ներկայացնելով տեղեկատվական պատերազմների, ապատեղեկատվության դեմ պայքարի մարտահրավերները: Շաբաթաթերթի խմբագիրը Սփյուռքի հայ մամուլի նպատակները համարեց հայեցի կրթությանը, դաստիարակությանը, Հայ դատի պահանջատիրությանն առնչվող թեմաների արծարծումը, Հայաստան-Սփյուռք կապի պահպանումը, ամրապնդումը, Սփյուռքի մամուլում հայաստանյան լուրերի առկայությունը: Անդրադառնալով սփյուռքահայ մամուլի  խնդիրներին՝ Վահագն Գարագաշյանը նշեց բաժանորդների սակավությունը, օտարալեզու լսարանի մեծացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջները և առաջնային համարեց սոցիալական մեդիայի հետ ակտիվ համագործակցությունը:

«Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը (Լիբանան) ներկայացրեց «Դեպի 2050` հայկական մամուլի լեզվական հարցն ու ընթերցողների թվի նոսրացումը. խնդիրներ և լուծումների առաջարկներ» զեկուցումը: Սևակ Հակոբյանը շեշտադրեց ավանդական մեդիայի առջև ծառացած սպառնալիքները, երբ տպագիր մամուլը մեծ թափով նահանջում է: «Քանի դեռ կա մեկ ընթերցող, տպագիր մամուլը կգոյատևի»,-նշեց «Զարթոնք»-ի խմբագիրը և հավելեց, որ Սփյուռքի լրատվամիջոցները և՛ հայալեզու ընթերցողի խնդիր ունեն, և՛ հայալեզու աշխատեղների:

«Նոր դարաշրջան» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդո Նեստոր Բալյան (Արգենտինա) խոսեց Թուրքիայի` հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության ժխտողականության մեջ մամուլի դերի և կարևորության մասին՝ հորդորելով լրագրողներին մշտապես տարածել հայոց պատմության, պետության վերաբերյալ նյութեր, համաշխարհային հանրությանը ներկայացնել Թուրքիայի ժխտողականության ջանքերը:

 «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանը (Արգենտինա) հանդես եկավ «Արգենտինահայ մամուլի հիմնախնդիրները» թեմայով զեկուցմամբ: Նա նշեց, որ արգենտինահայ լրատվամիջոցներում սակավաթիվ են երիտասարդ լրագրողները, և կախված հասարակական պահանջից՝ հիմնավորապես փոխվել է լուրը հաղորդելու, տեղեկատվությունը փախանցելու ձևը:

«Միաբան» տեղեկատվական պորտալի ղեկավար Վահան Բաբախանյանը (Ռուսաստան) ներկայացրեց «Միաբան» նախագիծը, անդրադարձավ մամուլի կողմից հայանպաստ լոբբինգի անհրաժեշտությանը:

Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը իր ելությում նշեց, որ Արցախում առկա է լրագրողական մեծ ներուժ, և սփյուռքյան որոշ լրատվամիջոցներ ունեն արցախյան թղթակիցներ:

ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանը ներկայացրեց Հայաստանի բարեփոխումներն ու սփյուռքի ներգրավման գործում լրատվամիջոցների դերը: Նա նախ ողջունեց համաժողովում տիրող գաղափարների բազմազանությունն ու տարբեր երկրների  լրագրողների մասնակցությունը: Դալար Կազանջյանը կարևորեց հայկական մամուլի արժեհամակարգի՝ պրոֆեսիոնալիզմի, թափանցիկության, ներառականության, տեսլականի, պարտականությունների, համակարգայնացվածության, մտածելակերպի և մոտեցումների փոփոխության խնդիրները՝ նշելով, որ հայկական մամուլը՝ հայաստանյան և սփյուռքյան, լիիրավ 4-րդ իշխանություն պիտի դառնա հայերի համար:

Հինգերորդ նիստի ավարտին տեղի ունեցավ քննարկում, հնչեցին հավելյալ ելույթներ: Մասնավորապես՝ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանն ընդգծեց, որ հայրենադարձության հարցը  պետք է դառնա սփյուռքահայ մամուլի հիմնական թեման:

Համաժողովի «ՀՀ սփյուռքի նախարարության առաջնահերթությունները» խորագրով 6-րդ նիստի նիստավարներն էին Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Անի Եփրեմյանը (Լիբանան), «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանը  (Արգենտինա), «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա):

«Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը (Իրան) հանդես եկավ «ՀՀ սփյուռքի նախարարության առաջնահերթությունները, Այո-ն և Ոչ-ը» թեմայով զեկուցմամբ՝ արձանագրելով, որ Հայաստան-Սփյուռք գործակցության մեջ ևս հեղափոխության անհրաժեշտություն կա, և պետք է մշակվի համագործակցության նոր ձևաչափ:

«Լուսավոր Ավետիս» լրատվական կայքի թղթակից Տիգրան Փաշաբեզյանը (Ֆրանսիա) առաջարկեց համաժողովի ավարտին Սփյուռքի նախարարությանը ներկայացնել առաջարկությունների համապարփակ փաթեթ:

«Եռագույն» և «Հայկաշխարհ» կայքերի համահիմնադիր Նայիրի Մկրտչյանը հորդորեց նախարարության նորանշանակ ղեկավարությանը հեղափոխության սերն ու համերաշխությունը վերածել արդյունավետ աշխատանքի:

«Հակակացին» ծրագրի ներկայացուցիչ Վադիմ Հարությունովը (Ռուսաստան) ներկայացրեց Ադրբեջանի կողմից Ռուսաստանում իրականացվող հակահայկական քարոզչության դեմ պայքարի իրենց փորձը:

Հայրենադարձության գործընթացի և դրա լուսաբանման առանձնահատկությունների մասին խոսեցին Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության փոխնախագահ Գայանե Առաքելյանը, «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը (Լիբանան), «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը (Լիբանան):

Ելույթներով հանդես եկան նաև ամերիկահայ լրագրողներ Հակոբ Վարդիվարյանը և Լիլիա Ավագյանը, կանադահայ լրագրող Թամար Շահինյանը, Հունաստանի «Հայաստան» շաբաթաթերթի խմբագիր Դավիթ Այվազյանը, քուվեյթահայ լրագրող, հրապարակախոս Կիրակոս Կույումջյանը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը և այլք:



Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԻրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան
Ամենադիտված