Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով


Արցախում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը վերանալու է. սեփականատերը ցանկանում է վաճառել այն

Հասարակություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ անդրադարձել է հիմնականում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սեփականատիրոջ հետ վերջերս ունեցած բանակցությունների արդյունքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Պետական նախարարը նշել է, որ ընդառաջելով հանրային դժգոհությանը՝ իշխանության անունից ինքն օրերս հանդիպել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատիրոջ հետ, և տեղի են ունեցել ծանր, բայց արդյունավետ բանակցություններ: Ա. Հարությունյանի խոսքով՝ հիմնական հաջողությունը եղել է մենաշնորհի վերացման վերաբերյալ սեփականատիրոջ հետ ձեռքբերված պայմանավորվածությունը: Որպես հաջորդ քայլ՝ Ա. Հարությունյանը, լրագրողների ներկայությամբ, ստորագրել է ՀՀ-ում գործող երեք օպերատորներին հղված նամակները, որոնցով նրանց առաջարկվում է գործունեություն ծավալել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում: 
Հանդիպմանը հնչել է մտահոգություն, որ նախկինում պաշտոնական հավաստիացումներ են եղել առ այն, որ արցախյան հեռահաղորդակցային շուկայում այլ ընկերությունների հայտնվելը հակասում է գործող օպերատորի և Արցախի կառավարության միջև 2001 թ․ կնքված պայմանագրին, որի խզումը ենթադրում է Արցախի կողմից ֆինանսական փոխհատուցումների տրամադրում։ Մտահոգությանն ի պատասխան՝ Ա․ Հարությունյանը հաստատել է, որ պայմանագրում իրոք առկա են նման իրավակարգավորումներ։ «Պայմանագիրը շուտով կհրապարակվի, և դուք կհամոզվեք, որ, այո՛, նման դրույթներ այնտեղ առկա են, հստակորեն ֆիքսված են նաև վեճերի կարգավորման իրավական արբիտրաժային մեխանիզմները։ Ցանկանում եմ նշել, սակայն, որ հավասար պայմաններով նոր օպերատորների հավանական մուտքը և մենաշնորհային ռեժիմի դե-ֆակտո դադարեցման պատրաստակամությունը հնարավոր են դարձել իմ և ընկերության սեփականատիրոջ միջև բանակցություններում ձեռք բերված բանավոր համաձայնության միջոցով։ Ապագայում նախատեսվում է նաև գրավոր տեսքի բերել այդ համաձայնությունը»,- ասել է պետնախարարը։
«Բացի պայմանագրով նախատեսված մենաշնորհի վերացումից, պայմանավորվածություն եմ ձեռք բերել սեպտեմբերի 1-ից հետվճարային բաժանորդներից գանձվող բաժանորդավճարը նվազեցնել 50 տոկոսով, րոպեավճարը՝ 20 տոկոսով, նույն չափով կնվազի նաև ռոումինգ ծառայության վճարը: Սեփականատերը պարտավորվել է նաև մոտ 11 մլն եվրոյի ներդրում կատարել, ինչպես նաև համապատասխան միջոցներ ձեռք առնել մինչև տարեվերջ 3G ծառայության և համացանցի որակի բարելավման ու դրանց սակագների նվազեցման ուղղությամբ: Բացի նշվածից, նաև կգործեն տարբեր սակագնային փաթեթներ, որոնց գնային առաջարկները շատ ավելի շահավետ կլինեն բաժանորդների համար»,- ասել է Ա. Հարությունյանը:

Պետնախարարը նշել է, որ առաջիկայում կհրավիրվի գնահատում իրականացնող միջազգային լիցենզավորում ունեցող ընկերություն, որը կգնահատի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության արժեքը՝ կատարված ներդրումներով հանդերձ, քանի որ սեփականատերը ցանկություն է հայտնել վաճառել ընկերությունը գնահատված արժեքից նույնիսկ ավելի ցածր գնով և ներդնել գործարքից ստացված գումարն Արցախի գյուղատնտեսության ոլորտում:
Պետնախարարն անդրադարձել է նաև լրագրողներին հուզող այլ հարցերի։ Այսպես, խոսելով Արցախում գազի ներտնային սպասարկման ծառայության ներդրման մասին՝ Ա․ Հարությունյանը նշել է, որ հարցի լուծումն օրախնդիր է, առկախ է միայն պատշաճ մեխանիզմի ընտրության հարցը։ «Սպասում ենք, թե երևանյան մեր գործընկերները մոտ օրերս ինչ լուծում կտան այդ հարցին, որից հետո նախատեսում ենք նույն մեխանիզմը ներդնել նաև Արցախում»,- նշել է պետնախարարը։
Ասուլիսին ներկա լրագրողները պետական նախարար Արայիկ Հարությունյանին են փոխանցել բնակչության շրջանում տարածված լուրերը, թե որոշ մասնավոր առևտրային տարածքներ և ընկերություններ անցել են պետական սեփականության: Այդ առթիվ հնչած հարցին ի պատասխան՝ պետնախարարը հերքել է այդօրինակ ասեկոսեները՝ վստահեցնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Պատասխանելով Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհահատվածի բարեկարգությանն առնչվող մտահոգությանը՝ Ա․ Հարությունյանը նշել է, որ նշված հարցի լուծման վերահսկողությունն ի պաշտոնե գտնվում է իր լիազորությունների շրջանակներում, և կախված ճանապարհին վերաբերող կոնկրետ խնդիրներից՝ կտրվեն համապատասխան հանձնարարականներ։
Խոսելով արցախյան իշխանությունների գործունեության թափանցիկության և պետություն-քաղաքացի արդյունավետ կապի մասին՝ պետնախարարը վստահեցրել է, որ թե՛ նախկինում, թե՛ ներկայումս կառավարությունն ականջալուր է քաղաքացիների հիմնավորված դժգոհություններին։ «Միշտ էլ լսել ու հաշվի ենք առել քաղաքացիների ընդգծված դժգոհությունը, հիմա՝ առավել ևս։ Անձամբ պատրաստ եմ բաց և թափանցիկ ռեժիմով քննարկել իմ պաշտոնեական լիազորությունների շրջանակներում գտնվող և հասարակության լայն շրջանակներին հուզող բոլոր հարցերը»,- ասել է Ա․ Հարությունյանը»։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԻրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան
Ամենադիտված