Պայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ Քաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարություն Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Ձնախառն անձրև, մառախուղ․ եղանակն այս օրերին Հեղուկ գազի գինը կիջնի՞ Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են


«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագիրը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Հասարակություն
Մայրաքաղաքում վեցերորդ տարին անընդմեջ կանցկացվի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ հագեցած կրթամշակութային, զբոսաշրջային և մարզական բաղադրիչներով: «Երևանյան ամառ 2018»-ը նվիրված է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Ծրագրում ընդգրկված է ավելի քան 50 ինչպես ավանդական դարձած, այնպես էլ նոր միջոցառում. փառատոներ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև օրացուցային տոներ:
 
Ծրագրի մանրամասները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
 
Արազ Բաղդասարյանը մասնավորապես հատկանշել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր հիմնական նպատակը եղել և շարունակում է մնալ մայրաքաղաքի ամառային կյանքն առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելը:
 
«Արդեն իսկ կարող ենք փաստել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 6-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացվող եռամսյա այս ծրագիրը հասցրել է սիրվել թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի կողմից: Ծրագիրն, ինչպես միշտ, կազմվել է այնպես, որ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա գտնել իր համար նախընտրելի միջոցառում: Նշեմ նաև, որ դրանք կանցկացվեն ոչ միայն Երևանի քաղաքապետարանի կողմից, այլ նաև համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում», - նշել է Արազ Բաղդասարյանը:
 
«Երևանյան ամառ 2018» ծրագրի բոլոր միջոցառումները կառանձնանան համապատասխան ու արդեն ծանոթ տարբերանշանով, ինչը խորհրդանշում է ուրախ և գունեղ ամառ, որոնք ուղղված են քաղաքացիների համար հետաքրքիր առօրյայի կազմակերպմանը: Մշակվել է նաև միջոցառումների բրենդբուքը:
 
Անդրադառնալով «Երևանյան ամառ 2018»-ի միջոցառումներին` քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն էլ նկատել է, որ եռամսյա ծրագրում ներառվել են ինչպես բացօթյա, այնպես էլ դահլիճային մի շարք նախաձեռնություններ: Ընդգծելով մայրաքաղաքի համաչափ զարգացման կարևորությունը՝ ծրագրի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, զբոսայգիներում և հանգստի գոտիներում:
«Եռամսյա միջոցառումների ծրագիրը կմեկնարկի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մայրաքաղաքում ամառը հագեցած կլինի հատկապես ավանդական դարձած և սիրված փառատոներով՝ այդ թվում «Համով-հոտով Երևան», «Երևան ՏԱՐԱԶֆեստ», «Ֆրեսկո», Գարեջրի և Ձմերուկի փառատոները:
 
«Երևանյան ամառ 2018» ծրագրով այս տարի առաջին անգամ կանցկացվի «Երևան Քվեսթ» ինտելեկտուալ մրցույթ, «Ես և բնությունը» բնասիրական դիմակահանդես, «Երաժշտություն անիվների վրա» երաժշտական զբոսանք Երևանով, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ», - նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
 
 
Իր հերթին ընդգծելով, որ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը նպաստում և խթանում է նաև մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը՝ տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն էլ նշել է, որ Երևանում անցկացվող փառատոներն արդեն հասցրել են հետաքրքրել օտարազգիներին, ինչի շնորհիվ այս տարի ակնկալվում է փառատոներին մասնակիցների աշխարհագրության ընդլայնում:
 
 
«Երևանի քաղաքապետարանը պարբերաբար ուսումնասիրում է Երևան այցելող զբոսաշրջիկների հետաքրքրությունները և փորձում մշակել տարբեր նախագծեր, որոնք է՛լ ավելի գրավիչ կդարձնեն մայրաքաղաքը զբոսաշրջիկների համար և կապահովեն հետաքրքիր ժամանց: Ի դեպ, շուտով Երևանում կբացվեն զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերը, որոնք անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն մայրաքաղաք այցելած օտարերկրացիներին», - նշել է Գևորգ Օրբելյանը:
 
 
Անդրադառնալով տուրիզմի բաժնի կողմից «Երևանյան ամառ 2018» ծրագրի շրջանակում նախատեսվող նորույթներին՝ նաև նշվել է, որ առաջիկայում հանրությանը նորովի կներակայանան «Երևան Սիթի տուր» երկհարկանի ավտոբուսները:
 
«Բացահայտենք Երևանը» և «Եկեք տոնենք միասին» կարգախոսերով կկազմակերպվի ցերեկային ու գիշերային զբոսանք՝ զբոսաշրջիկներին և մայրաքաղաքի հյուրերին ծանոթացնելով Երևանի տեսարժան վայրերին և պատմամշակութային հուշարձաններին:
Այս տարի «Երևանյան ամառ 2018»-ը և հատկապես հուլիս ամիսը հագեցած կլինեն մարզական միջոցառումներով: Այս համատեքստում Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում առաջին անգամ կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի առաջնություն: Ի դեպ, եռամսյա միջոցառումների ծրագրում հատուկ շեշտադրում ունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար և նրանց մասնակցությամբ միջոցառումները: Մարզական միջոցառումների շարքում այս տարի առաջին անգամ կօգտագործվի նաև Երևանյան լիճը, ուր սպասվում են ջրային մարզաձևերի ցուցադրական ելույթներ:
 
«Երևանյան ամառ 2018»-ի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ օր Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Ժամանակակից արվեստի և Կ. Դեմիրճյանի անվան թանգարաններում, ինչպես նաև «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում ու «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում այցելուների մուտքը կլինի ազատ: Մայրաքաղաքի ծննդյան 2800-ամյակին նվիրված «Երևանյան ամառ 2018» միջոցառումները կամփոփվեն օգոստոսի 31-ին՝ «Ցտեսություն ամառ» ծրագրով:
 
Բանախոսները նշել են, որ միջոցառումների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ հատուկ այդ նպատակով տպագրված տեղեկատվական բուկլետներից, որոնք տրամադրվելու են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակներից և զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերից, այնպես էլ բաժանվելու են:
 
 
Հարկ է նշել, որ ծրագրի մասին տեղեկատվությունը հասանելի է նաև www.yerevan.am և www.myYerevan.am կայքերում, ինչպես նաև սոցիալական հարթակներում:
Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր ԿամենդատյանՊայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակՔաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարությունՎրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Ձնախառն անձրև, մառախուղ․ եղանակն այս օրերին Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Հեղուկ գազի գինը կիջնի՞ Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵրկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՋեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կանՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով Հիմա երազում ենք հաջորդ խոշոր մրցաշարի` աշխարհի առաջնության մասին. Վլադիմիր Սանոսյան ՌԴ-ն գիշերը ուկրաինական անօդաչուների թիրախում է եղել Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել է «Վալենսիային» Հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները․ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը՝ Վենսին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 9-ի համար Երևանում և 7 մարզերում լույս չի լինիՄահացել է Արեգա ՊետրոսյանըՀրդեհ Քասախ գյուղումՀայաստանի միջազգային օդանավակայանները պատրաստվում են ուղևորահոսքի շեշտակի աճինԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված