Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով


Կենտրոնի փոխտնօրենը բողոքում է, ծառայության ղեկավարը՝ հերքում

Հասարակություն

«Բարվա» ինովացիոն կենտրոնի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Արամ Վարդանյանը օրերս նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ահազանգելով Հայաստանի հակակարկտային կայանների անարդյունավետության պատճառների մասին:

Նույն կենտրոնի փոխտնօրեն Արման Վարդանյանի ներկայացմամբ, անիմաստ աղմուկն այն մասին, որ կայանները լավ չեն աշխատում, որոշ մարդկանց մանիպուլյացիայի արդյունք է: «Որոշ մարդիկ», ըստ Վարդանյանի, ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության» ծառայության տնօրենի տեղակալ ու հակակարկտային ծառայության ղեկավար Սուրեն Հովսեփյանն է, ով փոխարինել է հորը՝ Ռոբերտ Հովսեփյանին:

«Բարվա»-ի փոխտնօրենի խոսքով, Հովսեփյաններն ամեն կերպ հակազդում են նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը: Վարդանյանը նշում է, որ Հովսեփյանների կողմից ժամանակ առ ժամանակ առաջարկվում է կիրառել հրթիռներ, կարկտապաշտպան ցանցեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների կողմից արտադրված անորակ նմանատիպ սարքեր` մոլորության մեջ գցելով ԱԻՆ ղեկավար կազմին։ Իսկ «Բարվա»-ի կողմից առաջարկվող ամենաարդիական տեխնոլոգիաներն ու սարքավորումները հաճախ մնում են անտեսված, ինչն էլ բերում է կարկտահարության կրկնվող դեպքերի:

«Բարվա» ինովացիոն կենտրոնը 2006թ.-ից առ այսօր իրականացնում է մթնոլորտում կարկտային գոյացությունների վաղ հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների մշակում ու արտադրություն «Զենիթ» ապրանքանիշի ներքո: Արտադրվել և տեղակայվել են ավելի քան 600 միավոր նմանատիպ սարքեր, որոնք շահագործվում են ոչ միայն Հայաստանում ու ԼՂՀ-ում, այլև արտահանվում են ՌԴ, Վրաստան, Իրան, Ուկրաինա, Լեհաստան և Թուրքիա: Բայց, ըստ Արման Վարդանյանի՝ «Բարվա»-ի կայանները հետաքրքրում են միայն առանձին համայնքներին ու մասնավոր սեկտորին:

Կենտրոնի փոխտնօրենի խոսքով, ժամանակին գործարկման դեպքում իրենց սարքերը կարող են ապահովել մինչև 90% արդյունավետություն, որը հաստատվել է նաև փորձագիտական եզրակացություններով: Սակայն պատկան մարմիններին ուղղված առաջարկները կամ անարձագանք են մնացել, կամ էլ՝ մերժվել:

«Մեր ընկերության առաջ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել։ Նույնիսկ առաջարկել ենք գործող ռադարները փոխարինել շատ ավելի էժան՝ եվրոպական արտադրության մինի ռադարներով, պատասխանել են՝ նպատակահարմար չէ»,- ասում է Վարդանյանը։ «Բարվա»-ի ղեկավարությունը սխալ է համարում նաև հրթիռային համակարգի օգտագործումը՝ ասելով, թե եվրոպական երկրներում վաղուց այն չի կիրառվում։

ԱԻՆ հակակարկտային ծառայության ղեկավար Սուրեն Հովսեփյանը Past.am-ի հետ զրույցում հակառակը պնդեց՝ նշելով, թե հրթիռային համակարգը հակակարկտային պաշտպանության ամենաարդյունավետ եղանակն է․ «Դիմել ենք հեղինակավոր կազմակերպությունների, որպեսզի ՀՀ պաշտպանության ուսումնասիրություն իրականացվի և ծրագիր գրվի: Այդ ծրագիրը գրվել է միջազգային օդերևութաբանական կազմակերպության փորձագետների ու ակադեմիկոսների կողմից, որտեղ հստակ նշված է, որ Հայաստանում պետք է իրականացվի պաշտպանության համակցված եղանակ: Կախված ՀՀ երկրապատկերից՝ այստեղ մեկ եղանակով հնարավոր չէ պաշտպանություն իրականացնել: Դրա համար կիրառվելու են և՛ հրթիռային, և՛ գազագեներատորային կայանքներ, և՛ ցանցեր»: Հովսեփյանը տարօրինակ չի համարում, որ նույն պաշտոնում ինքն է փոխարինել 40 տարի Հակակարկտային ծառայության ղեկավար աշխատած հորը։ «Հայրս է եղել, հիմա՝ ես եմ, դա հանցագործությո՞ւն է: Օրենքը թույլ է տալիս: Ես էլ տեխնիկական գիտությունների թեկնածու եմ այդ գծով, արտասահմանում կրթություն եմ ստացել»,-ասաց։

Կայանի տնօրենը նաև նշեց, որ իրենք «Բարվա» ՍՊԸ-ի հետ համագործակցել են, տեղադրել 377 կայան, բայցև հավելեց, որ «նրանց կայանները հաճախ են խափանվում»։

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԻրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան
Ամենադիտված