Դհոլահար Ֆելիքս Ղազարյանի որդու արքայազնին վայել տարեդարձը :
ՀասարակությունՓոքրիկ Գևորգը լուսավոր , շողացող աչուկներով մանուկ է, ով լույս աշխարհ գալով տոնական իրադարձության վերածեց պարուհի մայրիկի ` Քրիստինե Շավոյանի ու դհոլահար Ֆելիքս Ղազարյանի առօրյան :
Կենսախինդ մանկան ճիչը ու նրա արդեն իսկ հայտնիությունը ապահոված է սոցիալական ցանցերի միջոցով : Երեխայի տարեդարձին ` մայիսի 27- ին Երևանի ժամանցի վայրերից մեկում ներկա էին անվանի , սիրված մարդիկ :
Ի պատիվ փոքրիկ Գևորգի հնչեց հատուկ իր համար գրված երգ , որն էլ կատարեցին Արմեն Դավթյանն ու Զավեն Հակոբյանը :
Մաղթենք , որ Գևորգ Ղազարյանի մանկությունը անամպ ու խաղաղ հայոց նորաթուխ երկրում կանցնի և արվեստին նվիրված ծնողները նրան ևս կպարգևեն արքայազնին վայել պատանեկություն :





