Տասնյակ կազմակերպություններ են հայտնվել երեխաների սեռական շահագործման մասին ՄԱԿ-ի հետազոտության մեջ. Times
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 40-ից ավելի հումանիտար կազմակերպություններ, այդ թվում՝ այնպիսիք, որոնք մտնում են ՄԱԿ-ի համակարգի մեջ, հիշատակվել են մարդասիրական օգնություն տրամադրելու դիմաց բնակչությունից սեռական ծառայություններ ստանալու դեպքերի վերաբերյալ համաշխարհային կազմակերպության զեկույցում, որը պատրաստվել Էր 2002 թվականին:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 29-ին հայտնել Է The Times թերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված 84-Էջանոց զեկույցը, որը երբեք ամբողջությամբ չԷր հրատարակվել: Ինչպես նշվում Է փաստաթղթում, որից մեջբերումներ Է անում հրատարակությունը, ընդամենը նշվել են տասնյակ կազմակերպություններ են, «որոնց աշխատակիցները, ըստ հաղորդումների, շահագործման վրա հիմնված սեռական հարաբերություններ են ունեցել փախստական երեխաների հետ»:
Հիշատակված կազմակերպությունների մեծ մասն այնքան Էլ մեծ չեն, սակայն դրանց թվում են ՄԱԿ-ի այնպիսի խոշոր գործակալություններ, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսար վարչությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ինչպես նաեւ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային դաշնությունը եւ այնպիսի միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «Բժիշկներ առանց սահմանների», Փախստականների գործերի նորվեգական խորհուրդը, Save the Children-ը:
Զեկույցի հիմքում դրված Է այն հետաքննությունը, որը ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսար վարչությունը եւ Save the Children-ը 2001 թվականին անցկացրել են Արեւմտյան Աֆրիկայում գտնվող փախստականների ճամբարներում: Դրա հեղինակները եկել են այն եզրակացության, որ հումանիտար աշխատողները եղել են «փախստական երեխաների սեռական շահագործողների առաջին շարքում՝ հաճախ հումանիտար օգնությունն ու ծառայությունները օգտագործելով որպես նրանց շահագործման գործիքներ»: ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչություն Էին փոխանցվել 67 մարդկանց նախնական գաղտնի ցուցակներ, որոնք կարող Էին ներքաշված լինել նման գործունեության մեջ: Ինչպես գրում Է The Times-ը, նրանց միայն 10 տոկոսն Է ազատվել աշխատանքից, իսկ մնացածների նկատմամբ ընդհանրապես որեւԷ գործողություն չի ձեռնարկվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: