Նախագահ Սարգսյանը Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել տոնական համերգին
ՀասարակությունԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել Հանրապետության տոնի և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական համերգին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։