«Ռեալ»-ը Բեյլի տրանսֆերային արժեքը գնահատել է 230 միլիոն եվրո
ՍպորտԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը սահմանել է թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերային արժեքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Calciomercatoweb-ը, արքայական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատել է 230 միլիոն եվրո:
Նշվում է, որ Գարեթ Բեյլի տրանսֆերով հետաքրքրված են «Տոտենհեմ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և Մյունխենի «Բավարիա»-ն:
Մայիսի 26-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ»-«Լիվերպուլ» խաղում Գարեթ Բեյլը, փոխարինման դուրս գալով, երկու գոլի հեղինակ դարձավ և ապահովեց իր թիմի 3-1 հաշվով հաղթանակը: